Բաժիններ՝

Մարիուպոլում հարձակման է ենթարկվել Ազգային գվարդիայի զորամասը. կան զոհեր (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մարիուպոլում երեկ երեկոյան հարձակում են գործել Ազգային գվարդիայի զորամասի վրա: Հարձակումը հետ մղելու ժամանակ ՆԳՆ-ի աշխատակիցների շրջանում զոհեր չեն գրանցվել, սպանվել է հարձակվողներից 3-ը և վիրավորվել է 13-ը: Բացի այդ, ձերբակալվել է 63 մարդ:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը. «Առգրավվել է զենք, ռուսական օպերատորների կապի միջոցներ ու հեռախոսներ: Կատարվում է ձերբակալված անձանց ինքնության պարզում»:

Ավակովը նաև գրել է, որ ի պատասխան այդ հարձակման՝ ՆԳՆ-ի ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են ձեռնարկել մոտ 400 հոգուց բաղկացած ավազակային այդ խմբավորումների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս