Բաժիններ՝

Ջոն Քերին ժամանել է Ժնև՝ Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցություններին մասնակցելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Ժնև, ուր այսօր պետք է անցկացվեն Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ բանակցություններին:

Այդ բանակցություններին մասնակցում են ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնք քննարկելու են Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հարցը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտնել էր, որ համաձայնեցված օրակարգում ներառված են ապաէսկալացման, ապօրինի զինված խմբավորումների զինաթափման ու սահմանադրական բարեփոխումների հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս