Բաժիններ՝

Պետդումայի պատգամավորները հիմնականում Mercedes են նախընտրում

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները եւ նրանց ընտանիքի անդամները հիմնականում Mercedes մակնիշի մեքենա են նախընտրում, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով պատգամավորների գույքի եւ եկամուտների հայտարարագրերի տվյալները:

Ըստ գործակալության` 449  պատգամվորների հայտարարագրերում ընդհանուր առմամբ 136 Mercedes է նշվել, հիմնականում ` S, GL եւ ML մոդելներ:

Հաղորդվում է, որ պատգամավորների թվում կան նաեւ հայրենական արտադրության ավտոմեքենաների սեփականատերեր: Նրանք ընդհանուր առմամբ հայտարարագրել են 32 «ВАЗ», մի քանի «УАЗ», Chevrolet Niva, ГАЗ-21, «ЗИМ» եւ «Победа»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս