Բաժիններ՝

Հաշվիչը միացած է. Կենսաթոշակային հիմնադրամների 85%-ը կսնանկանան. Bridgewater Associates

Դանդաղ ներգործության կենսաթոշակային ականը գործի է գցված։ Ընթանում է հետադարձ հաշվարկը, իսկ հասարակության պատրաստվածության աստիճանը կենաթոշակային ճգնաժամին շարունակում է տարեցտարի թուլանալ։

Bridgewater Associates ներդրումային ընկերության նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենսաթոշակային համակարգը գտնվում է ծանր վիճակում։

 Vestifinance.ru-ն, հղում անելով այս հետազոտությանը, գրում է, որ առաջիկա տարիներին կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերությունը կլինի 4% և ցածր, ինչը կապված է նվազագույն տոկոսադրույքների և համաշխարհային խոշոր տնտեսությունների ֆինանսական դժվարությունների հետ։ Արդյունքում, 30 տարվա ընթացքում կենսաթոշակային հիմնադրամների 85%-ը կսնանկանան։

Bridgewater Associates-ի մասնագետները դիտարկել են մի շարք պայմաններ և սցենարներ, և այդ սցենարների 80%-ի դեպքում 50 տարվա ընթացքում կենսաթոշակային հիմնադրամները դատապարտված են սնանկացման։

Տարվա սկզբին նման հետազոտություն էր արել նաև Rockefeller Institute-ը և հանգել նույնատիպ եզրակացության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս