Իշխանությունը մասնակիորեն է բավարարում ՀՅԴ-ի պահանջները

Այսօր ոչ իշխանական քառյակի հերթական նիստի ավարտից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ Դաշնակցության՝ կառավարության ձևավորմանը մասնակցելու հարցը կորոշվի ապրիլի 18-ից 20-ը կայանալիք ՀՅԴ գերագույն ժողովի ընթացքում։

Ըստ Ռուստամյանի՝ իրենք չեն թաքցնում, որ բանակցում են իշխանությունների հետ, և այդ բանակցությունների ընթացքում իշխանությանն են ներկայացրել իրենց 7 կետից բաղկացած ծրագիրը։

Այդ 7 կետերից ընդամենը մի մասն է իշխանությունների կողմից ընդունվում, այն էլ` մասնակիորեն։ Ա. Ռուստամյանը հայտարարեց, որ մինչև այդ բոլոր կետերի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք չբերվի և չկազմի ճանապարհային քարտեզ, թե որ կետը երբ է իրականացվում, իրենք չեն մասնակցի կառավարության ձևավորմանը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ իրենք մասնակի բավարարված պահանջների դեպքում կառավարության ձևավորմանը մասնակցեն մասնակիորեն, Ա. Ռուստամյանը բացառեց նման հնարավորությունը՝ ասելով, որ իրենց համար այդ տարբերակը ընդունելի չէ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս