Նախարարներից ո՞վ չի լինի նոր կառավարությունում. անուններ. yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում, իրոք, սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Ըստ կայքի  աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլեւս չի լինի նոր կառավարությունում:

Կայքի տեղեկություններով` նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաեւ բնապահպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները: Նշենք, որ նրանք կա’մ հենց սկզբից չեն լինի նոր կառավարությունում, կա’մ ընդամենը մի քանի ամիս կմնան: Ըստ տեղեկություննեի` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս կառավարությունում կլինի, բայց կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրների լուծումից հետո կամ գուցե այդ ընթացքում հրաժարական կտա:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Տեսանյութեր

Լրահոս