Բաժիններ՝

Գարնանային թունազերծում. 6 մթերք օրգանիզմը մաքրելու համար

Գարնանն օրգանիզմի դետոկսիկացիան (թունազերծումը) սկսելու ճիշտ ժամանակն է: Ձմեռային անկանոն սննդակարգի արդյունքում օրգանիզմում հայտնվում են բազմաթիվ անօգուտ, անպետք ու թունավոր նյութեր: Մինչև այդ նախ պետք է իմանալ, որ բոլոր նրանք, ովքեր ունեն քրոնիկական հիվանդություններ, մինչև օրգանիզմի թունազերծմանը անցնելը պետք է անպատճառ խորհրդակցեն բժիշկների հետ, այնուհետև անցնեն «մաքրման աշխատանքներին»: Մասնավորապես՝ նրանք, ովքեր խնդիրներ ունեն մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և երիկամների հետ: Aroxj.amը դիետոլոգների հետ խորհրդակցելուց հետո՝ ընտրել է 6՝ նույնիսկ հիվանդության դեպքում անվնաս, բայց օգտակար թունազերծման մթերքներ, որոնք չեն վնասի անգամ քրոնիկական հիվանդություն ունեցողներին:

Կիտրոն: Պատահական չէ, որ մեր բոլորի տատիկները մրսածության առաջին իսկ նշանների դեպքում մեզ կիտրոնով թեյ էին տալիս: Պատճառը այն չէ, որ նրանք կարծում են, որ վիտամին C-ն սուպեր միջոց է մրսածության դեմ: Իրականում, կիտրոնի սուպեր-ուժը նրա մի հատկության մեջ է. Այն հավաքագրում է բոլոր տոկսիկական նյութերը, հատկապես ջրային խարնուրդների դեպքում և դուրս է բերում, երբ մենք օգտվում ենք սանհանգույցից: Բացի այդ կիտրոնը մաքրում է արյուն է <<ստիպում է>> լյարդին ավելի լավ աշխատել:

Խնձոր: Այս միրգը հարուստ է երկաթով: Այն արտադրում է որոշակի նյութեր, որոնք օգնում են լյարդին արագ չեզոքացնել վնասակար նյութերը: Այն նպաստում է օրգանիզմին ձերբազատվել ծանր մետաղներից և սննդային հավելումներից: Մի գնեք գեղեցիկ տեսքով, բայց անհամ խնձորները, դրանց մեջ հենց այն նյութերն են, ինչից խնձորը պետք է մեզ օգներ ազատվել, գնեք օրգանական, բնական, թեկուզ ոչ ախորժալի տեսքով խնձորը:

Սխտոր:  Հում սխտորը հզոր միջոց է տարբեր վիրուսների դեմ և բնական հակաբիոտիկ է: Այն նպաստում է լյարդի աշխատանքին արագացնում է տոկսինների քայքայման ու սննդի մնացորդների ֆիլտրացիային:

Պատրաստեց՝  Աննա Սարգսյանը
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս