Բաժիններ՝

Սրտի հիվանդություններ. կանխարգելիչ ժողովրդական միջոցներ

Առաջին անհրաժեշտության մթերքներ
Կալիում։ Սակավության դեպքում զգալիորեն վատանում է սրտամկանի առողջական վիճակը։ Եթե նկատվում են սրտի հիվանդություններ` պարտադիր է կրկնակի ավելացնել կալիումի քանակը սննդակարգում.- Կերեք 1-2-ական թ/գ մեղր` օրը 3 անգամ։

Կալիումով հարուստ են քաղցր պղպեղը, նռան, բալի, լոլիկի, գազարի, խաղողի և խնձորի հյութերը, սև սալորի և ծիրանի չիրը, չամիչը, հաղարջ սևի թարմ պտուղները և հյութը, կակաոյի փոշին, սպանախը, ոլոռը։

Մագնիում. Սակավության դեպքում բարձրանում է արյան ճնշումը։ Մագնիումը նպաստում է սրտամկանի աշխատունակության բարձրացմանը, նվազեցնում է ստենոկարդիայի նոպաների հաճախականությունը։ Մագնիումով հարստացած սննդակարգ պահպանելու դեպքում` մեկ ամսվա ընթացքում զգալիորեն կարգավորվում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, նվազում է խոլեստերինի բաղադրությունն արյան մեջ և կանխարգելվում է լեղաքարային հիվանդության զարգացումը։ Մագնիումը շատ է մեղրի, լոբու, ընկուզեղենի, վարսակի և հնդկացորենի մեջ։

Կալցիում։ Մագնիումի հետ համատեղ ղեկավարում է արյունատար անոթների կանոնավոր լայնացումը և նեղացումը (պատերի առաձգականությունը)։ Լավ է յուրացվում կաթնաշոռի, պնդուկի, բազուկի, գազարի, կաղամբի, ոլոռի մեջ պարունակվող կալցիումը։

Կարդացեք նաև

Կենսանյութեր. B1` շատ է ձվի դեղնուցում, հատիկավորների թեփում, գարեջրի խմորիչում։

B2` պարունակվում է հնդկացորենի ձավարի, եգիպտացորենի, չմշակված մուգ բրնձի, մսի, ձկան մեջ, գարեջրի խմորիչում։

PP (նիացին) կա խմորիչի, կարտոֆիլի, հնդկաձավարի, լոբեղենի, կաթի, կենդանիների լյարդի, սրտի, երիկամների, պտուղ-բանջարեղենի մեջ։

Խոլին` շատ է ձվի դեղնուցում, լյարդում, սպանախում, կաղամբում, ածիկներում։
Վիտամին C-ն ունի բարձր հակաօքսիդանտ հատկություն, խթանում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։ Շատ է մասուրի, լոլիկի, հաղարջ սևի, կիվիի, քաղցր պղպեղի, կաղամբի, կանաչ սոխի և այլ կանաչ տերևաբանջարների, ցիտրուսների մեջ։

Ռուտինը (P) ուժեղացնում է վիտամին C-ի ազդեցությունը։ Որոշակի (C։P) հարաբերության դեպքում նվազում է խոլեստերինի բաղադրությունը, աթերոսկլերոզի և հիպերտոնիայի զարգացման հավանականությունը։ Նման հատկություն ունի խնձորը։ Ռուտինով հարուստ են ՀՀ-ում և Արցախում աճող մոշենու տեսակները, արոսենի սևը։
E-ն պաշտպանում է բջիջների թաղանթը։ Կարելի է գտնել բուսական յուղերի, մասուրի, ձվի դեղնուցի, ոլոռի, լոբու, ոսպի մեջ։

Արյունը հեղուկացնող նյութեր։ Բաժանվում են երկու տեսակի.
Սալիցիլատներ և կումարիններ։ Առաջին խմբին են պատկանում դողդոջուն բարդու և ուռենու կեղևը, ասպիրակը, քաջվարդը, թրատերևը, որոնց կիրառումը գերադասելի է, քանի որ դրանցից ստացված պատրաստուկները չունեն ասպիրինին բնորոշ կողմնակի ազդեցություն։

Կումարին պարունակող բույսերից առավել հայտնի է իշառվույտը (դեղին կամ սպիտակ ծաղկող), որի հեղուկացնող ունակությունը շատ բարձր է։ Թունավոր բույս է, պետք է խստորեն պահպանել չափաբաժինները։ Իշառվույտն ունի այլ հրաշալի հատկություններ. նպաստում է կալցիումի և հետևաբար` երկաթի յուրացմանը, որի շնորհիվ բարձրանում է անոթների առաձգականությունը և ավելանում է թթվածնի քանակն արյան հոսքի մեջ։

Իշառվույտի թուրմ. 1 թ/գ խոտը (հավաքեք ծաղկման շրջանում) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 3 շաբաթ, կրկնեք 1 շաբաթից։

Նույն կերպ են ազդում սոխը և սխտորը։ Բացի այդ` սխտորն ամրացնում է սրտի մկանը, սննդի մեջ երկարատև օգտագործելու դեպքում կարող է զգալիորեն իջեցնել ճնշումը։

mexrՄեղր. Պարունակում է խոլին, ացետիլխոլին, ֆրուկտոզա, գլյուկոզա և այլն։ Ֆրուկտոզան ապահովում է լյարդը գլիկոգենով։ Գլյուկոզայի հետ համատեղ մատակարարում է սիրտն էներգիայով։ Ացետիլխոլինը հանգստացնում է վեգետատիվ և կենտրոնական համակարգերը, հանում է լարվածությունը։ Ացետիլխոլինը նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Խոլինը կանխարգելում է լյարդի ճարպակալումը։ Սոխի հյութի և մեղրի խառնուրդն ամրացնում է դեպի սիրտը հոսող արյան քանակը։

Գետնախնձոր. Պարունակում է 70 % ածխաջրատ` ինուլին, որը ժամանակի ընթացքում փոխակերպվում է ֆրուկտոզայի։ Ունի հարուստ քիմիական բաղադրություն։ Հյութն իջեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ինչի շնորհիվ օգտակար է այրոցքի դեպքում։ Հյութով կարելի է բուժել փորկապությունը, նվազեցնել որովայնի ցավերը։

Գետնախնձորն ունի բարերար ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։
Կիրառվում է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, տախիկարդիայի, սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար։ Հայտնի է, որ գետնախնձորից ստացված պատրաստուկներն ունեն արյան մեջ շաքարի պարունակությունն իջեցնող հատկություն և նպաստում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման դրական ընթացքին։

Նույն պատրաստուկներն ունեն արյունաստեղծ ազդեցություն, կանխարգելում են ճարպակալումը։ Հակաբորբոքային հատկության շնորհիվ բույսն օգտակար է արթրիտների դեպքում։ Պարունակում է բջջանք, հեռացնում է ծանր մետաղների աղերը, ռադիոնուկլիդները, վնասակար այլ նյութերը։ Կարող է առաջացնել գազեր որովայնում։

tutԹթենի։ Բույսի հայրենիքն Ասիայի տաք շրջաններն են։ Այն հազարամյակներ առաջ բերվել է Հայաստան և մշակվում է ոչ միայն ցածրադիր գոտու բոլոր բնակավայրերում, այլ նաև բարձր լեռնային գոտու մի շարք շրջաններում։
Պտուղը պարունակում է մինչև 10 % շաքարներ, սակայն թե սպիտակ, և թե կարմիր թութը չեն վնասում շաքարային դիաբետով հիվանդի առողջությանը։ Քաղցր պտուղները հանդիսանում են էներգիայի աղբյուր օրգանիզմի համար, սակայն չեն գիրացնում։ Ունեն հագեցնող հատկություն, խորհուրդ է տրվում ուտել ճաշից առաջ, նույնիսկ գիրանալու հակում ունեցող մարդիկ կարող են հագեցնել քաղցրի պահանջը թթենու կարմիր կամ սպիտակ պտուղներով։

Պտուղը պարունակում է նաև սպիտակուց, ճարպեր, դաբաղող և ներկող նյութեր, պեկտին, վիտամիններ, երկաթ, օրգանական թթուներ։

Նպաստում է հեմոգլոբինի ավելացմանը, կարգավորում է ստամոքսահյութի թթվայնությունը։ Սև թութն ունի լեղամուղ հատկություն, հագեցնում է ծարավը, պարունակում է ավելի շատ կարոտին, C վիտամին և ռուտին, քան սպիտակը։

Օգտակար է կոկորդի հիվանդությունների և լորձաթաղանթների բորբոքման դեպքում։
Սև և սպիտակ թարմ և չորացրած պտուղներն ունեն թույլ լուծողական, հակաբորբոքային, միզամուղ հատկություն։ Ամրապնդում են օրգանիզմը, մաքրում են արյունը, օգտակար են լյարդին և փայծաղին, ունեն դրական ազդեցություն տղամարդկային սեռական ֆունկցիայի վրա, նաև խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր հատկություն։ Նվազեցնում են այրոցք առաջացնող ռեֆլյուքսը։ Պտուղները վերականգնում են մաշկային հիվանդությունների հետևանքով խախտված նյութափոխանակությունը։ Ունեն դրական ազդեցություն աղիների միկրոֆլորայի վրա, օգտակար են դիսբակտերիոզի, դիզենտերիայի, սուր էնտերոկոլիտի դեպքում։

Ավանդական բժշկությունը կիրառում է տերևը` նոր սկսվող շաքարային դիաբետի, իսկ կեղևի ոգեթուրմը` մաշկային հիվանդությունների բուժման համար։
Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսից ստացված պատրաստուկները մրսածության, այրոցքի, աղեստամոքսային և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար։

Իշեմիա, ինֆարկտ, ինսուլտ. Մաքրեք թթենու արմատը, լվացեք հոսող ջրի տակ, հանեք կեղևը, մանրացրեք։ Հումքը լցրեք եռացող ջրի մեջ` 1։15 քաշային հարաբերությամբ, 20 րոպե եփեք, անջատեք կրակը, 10 րոպե անց լցրեք ջերմապահի մեջ, 24 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3-4 անգամ։ Բուժումը երկարատև է։
Երեքնուկ։ Շատերին հայտնի է Վաչե Հովսեփյանի հրաշալի երգից, այլ անվանումն է` սիրեմ-սիրեմ։

Բույսի տերևների վրա կատարում են սիրո գուշակություններ։ Բույսի պատրաստուկներն օգտագործում են սիրտ-անոթային հիվանդությունների, ներգանգային բարձր ճնշման բուժման համար։ Ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկում։

Ոգեթուրմ. Բույսի գագաթային մասը հավաքեք ծաղկման շրջանում, լցրեք ապակյա տարայի մեջ և ավելացրեք օղի (1։3), 3 շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ։ Խմեք կեսական թ/գ` օրը 3 անգամ։ Կարելի է խմել երկար ժամանակ։
Թուրմ. Մանրացրեք երեքնուկ կարմիրի ծաղիկները։

Սոֆորա ճապոնական. Այս ծառն աճում է Երևանում` Մայր թատրոնի շրջակայքում, Օղակաձև այգում և այլուր։ Ծաղիկները դեղին են, պտուղը բազմասերմ պատիճ է։ Հումքը գնեք դեղատնից։ Ոգեթուրմն ունի անոթները մաքրող հատկություն։

  • Մանրացրեք սերմերը, 3 շաբաթ թրմեք օղու մեջ (1։3), մութ տեղում, քամեք։ Խմելուց առաջ խառնեք սոֆորայի և երեքնուկի ոգեթուրմերը (1։1)։ Խմեք կեսական թ/գ` օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս։

Կալենդուլա։ Հավաքեք թարմ ծաղիկները, 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։3), ապակյա տարայի մեջ, մութ տեղում։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Բազուկ։ Ունի անոթները մաքրող հատկություն։
Ալոճենի։ Սրտի հիվանդությունների բուժման համար օգտագործվում է բույսի ծաղիկը և պտուղը։ Ծաղկի ոգեթուրմը խորհուրդ է տրվում խմել ստենոկարդիայի, բարձր ճնշման, նևրոզի, անքնության դեպքում։ Թարմ ծաղիկը 3 շաբաթ թրմեք օղու մեջ (1։5)։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 30 օր։

  • Ալոճենու 2 ճ/գ ծաղիկը 10 րոպե եփեք 200 մլ ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Լավ միջոց է տարեց մարդկանց համար։

Առյուծագի։ Խառնեք 3-ական ճ/գ ալոճենու պտուղ, առյուծագու խոտ, 3 ժամ թրմեք 600 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ` ստենոկարդիայի դեպքում։ Շարունակեք 4 շաբաթ։ Առյուծագու խոտը կարելի է փոխարինել մասուրի պտղով։
Ծիրանի կորիզի միջուկ։ Խառնեք 200-ական գրամ մանրացրած կիտրոն (առանց կորիզի) և մեղր, 20 մանրացրած միջուկ։ Խմեք 1-ական ճ/գ` նախաճաշից և ընթրիքից առաջ։
Հնդկացորեն։ Հավաքեք խոտը ծաղիկների հետ, 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 4 շաբաթ։
Երիցուկ։ 1 թ/գ ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։ Ունի ցավազրկող հատկություն։
Գետնամորի անտառային։ Ելակ մշակովին բուծվել է գետնամորուց։ Խառնեք 20-ական գրամ գետնամորու տերև, մասուրի պտուղ, լցեք 200 մլ եռջրի մեջ։ 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։ Վերջին 3 թուրմերը խորհուրդ է տրվում խմել հետինֆարկտային շրջանում և ստենոկարդիայի դեպքում։

Սրտի անբավարարություն: Խառնեք 3-ական ճ/գ երեքնուկ կարմիրի ծաղիկ, իշառվույտի խոտ, 2 ճ/գ գետնամորու և 1ճ/գ եղինջ երկտունի տերևներ։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 250 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Ծնեբեկ։ Հավաքեք բույսի արմատը, մատղաշ ծիլերը և վերգետնյա մասը, մանրացրեք։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 4-5 անգամ։ Թուրմը հանգստացնում է ցավերը սրտի շրջանում։
Ձմերուկ։ Կերեք սրտային անբավարարության հետևանքով առաջացած այտուցների դեպքում, հատկապես օգտակար է, եթե միաժամանակ առկա է նաև երիկամների հիվանդություն։
Մաղադանոս։ Նույնպես օգտակար է այտուցների դեպքում. Կերեք թարմ վիճակում կամ խմեք խոտի և սերմի թուրմը (1թ/գ, 200 մլ եռջուր)։
Քաշմ։ Բացի այն, որ պայքարում է այտուցների դեմ, ունի աֆրոդիզիակ հատկություն և լավացնում է տրամադրությունը (ռուսներն անվանում են ս՚ոՌրՑՏՍ)։ 40 գ խոտը 10 րոպե եփեք 1 լ ջրում, 20 րոպե թրմեք։ Խմեք 150-ական մլ` օրը 6-7 անգամ։
Շաղգամ մեծ։ Օգտակար է սրտխփոցների դեպքում, բույսն ունի նիհարեցնող հատկություն. 3 ճ/գ պտղարմատ լցրեք 300 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 20 րոպե թրմեք, վերականգնեք ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` նախաճաշից, ճաշից և քնելուց առաջ։

  • Հյութը հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք կես րոպե։ Խմեք 50-ական մլ` օրը 1-2 անգամ։

Սև բողկ։ Կարգավորում է սրտի ռիթմերը։ Մզեք պտղարմատի քերուկը։ Խմեք 1-ական ճ/գ` նախաճաշին և ընթրիքին, կարելի է քաղցրացնել մեղրով, ըստ ճաշակի (2։1 կամ 1։1)։
Նույն նպատակով` 2 ճ/գ գետնախնձորի տերևը 1 ժամ թրմեք 300 մլ եռջրով կամ 2 ճ/գ պտղամարտը 20 րոպե եփեք 500 մլ ջրի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ։
Սրտի անբավարարություն։ Վարսակի ամբողջական հատիկը 10 ժամ թրմեք ջրի մեջ (1։50)։ Հատիկն աղացեք 30 րոպե և եփեք նույն ջրի մեջ` ջրային բաղնիքի վրա, 3 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։

  • Կերեք 30 գրամ ընկույզ, 20-ական գրամ գրամ պանիր և չամիչ` օրը 1-3 անգամ, ցանկալի է` օրվա առաջին կեսին։ Պանիրը պարունակում է սելեն, որն ամրացնում է սրտամկանը և հրաշալի հակաօքսիդանտ է։
  • Կերեք ծիրան և գետնամորի, օգտակար է և թարմը, և չիրը։ Գետնամորին հատկապես օգտակար է կանանց։ Գիտնականները կարծում են, որ կանանց սիրտը շատ է սիրում նաև ելակ, որը զգալիորեն նվազեցնում է ինֆարկտի առաջացման վտանգը։
  • Խառնեք 3-ական ճ/գ խատուտիկի արմատ (կամ տերև), ալոճենու ծաղիկ (կամ պտուղ), ասպիրակի ծաղիկ։ 2 ճ/գ իշառվույտ դեղինի խոտ։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում։
  • Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Թուրմն օգտակար է սրտային անբավարարության և աթերոսկլերոտիկ բնույթի բարձր ճնշման դեպքում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս