Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 60

Հայաստանում քաղաքական կյանքը սովորականից ավելի ակտիվ ընթացք է ստանում: Թեև մեր քաղաքական մշակույթում ավանդաբար մշտապես կանխատեսվել են թեժ աշուններ, սակայն այս տարի կարծես քաղաքական սեզոնայնությունը փոխվել է: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացվում են և պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Իշխանություններն արտաքուստ  հանգիստ են վերաբերվում դրան, անգամ  գովասանքի խոսքեր են շռայլում ոչ իշխանական ուժերին, սակայն, հասկանալի է՝ չեն կարող չմտահոգվել քաղաքական նման գործընթացներով: Այս և առաջիկա զարգացումներին վերաբերող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս