Բաժիններ՝

10 ամենահարուստ ամուրիները

Forbes ամսագիրը կազմել է 10 ամենահարուստ ամուրիների ցանկը:

1. Ալեքսանդրո Սանտո-Դոմինգո Դավիլա: Հարվարդի համալսարանն ավարտած այս երիտասարդի ունեցվածքը գնահատվում է 11.1 մլրդ դոլար: Նա 37 տարեկան է, բնակվում է Կոլումբիայում:

1

2. ԱՄՆ-ում բնակվող Յան Կումը WhatsApp հավելվածի հեղինակն է: Նա Forbes-ի ցանկում հայտնվեց այն բանից հետո, երբ facebook-ը հայտարարեց, որ 19 մլրդ դոլարով գնում է WhatsApp հավելվածը: Մինչև ԱՄՆ տեղափոխվելը Յան Կումը բնակվել է Կիևում. այժմ նա 38 տարեկան է, իսկ նրա ունեցվածքը գնահատվում է 6.8 մլրդ դոլար:

Կարդացեք նաև

2

3. 31-ամյա Էդուարդո Սավերինը facebook սոցիալական ցանցի բաժնեմասերի 2.2 տոկոսի սեփականատերն է: Բրազիլիայում ծնված Սավերինն ավարտել է Հարվարդի համալսարանը, սակայն 2012թ. հրաժարվել է Ամերիկայի քաղաքացիությունից և այժմ ապրում է Սինգապուրում: Նրա ունեցվածքը գնահատվում է 4.1 մլրդ դոլար:

3

4.  Ubiquiti Networks ընկերության հիմնադիր Ռոբերտ Պերան 35 տարեկան է: Նրա ունեցվածքը գնահատվում է 2.7 մլրդ դոլար:

4

5. Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին, ում այժմ պատկանում է Twitter-ի բաժնետոմսերի 5 տոկոսը, հիմնադրել է նաև բջջային վճարումների Square համակարգը: Վերջինիս բաժնետոմսերի 29 տոկոսը պատկանում է 37-ամյա Դորսիին: Նրա ունեցվածքը գնահատվում է 2.2 մլրդ դոլար:

5

6. Հաջողակ ներդրող Նիկոլաս Բերգրյուենին հաջողվել է մեծացնել ընտանեկան ունեցվածը, որը նա ժառանգել էր հորից: Նա 52 տարեկան է, իսկ ունեցվածքը գնահատվում է 2 մլրդ դոլար:

6

7. Ալբերտ ֆոն Տուրն-ի-Տակսիսն առաջին անգամ Forbes-ի ցուցակում հայտնվել է 8 տարեկանում: Այժմ նա ապրում է Գերմանիայում, 30 տարեկան է: Նրա կարողությունը գնահատվում է 1.6 մլրդ դոլար:

7

8. Բջջային հեռախոսների համար խաղեր արտադրող Gree ընկերության հիմնադիր Յոշիկացու Տանական 37 տարեկան է: Նրա ունեցվածքը գնահատվում է 1.6 մլրդ դոլար:

8

9. Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ Ջոնաթան Օրինջերը Shutterstock-ի հիմնադիրն է: Այժմ նա բնակվում է Նյու Յորքում, 39 տարեկան է, ունի 1.35 մլրդ դոլար կարողություն:

9

10. Dropbox-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դրյու Հյուսթոնն ամենահարուստ ամուրիների շարքում ընդգրկվեց այն բանից հետո, երբ նրա ընկերությունը գնահատվեց մոտ 10 մլրդ դոլար: Դրյու Հյուսթոնն ընկերությունը հիմնել է 2007թ., այժմ նա 30 տարեկան է, 1.2 մլրդ դոլար կարողություն ունի:

10

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս