«Մեր հասարակությունը խնդիր ունի ավելի մանրամասն տեղյակ լինելու համակարգի գործունեության մեխանիզմներին» (տեսանյութ)

Այս տարվա հունվար ամսին Հայաստանի պետական բյուջեից կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել էր 674 մլն 144 հազար դրամ. միջին ամսական գումարը, սակայն, պետք է կազմեր 1.7 մլրդ դրամ: Այս մասին ավելի վաղ գրել էր «Հայկական ժամանակը»: Լրագրողներն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված հավաքված գումարի չափը:

«Պարտադիր կուտակային համակարգի հետ կապված գիտեք, որ վճարումները կատարում են: Մենք ունենք նաև գործատուներ, որոնք դեռ սպասողական վիճակում են, կարծում եմ՝ դրանով է պայմանավորված»,- ի պատասխան ասաց նախարարը:

Ա. Ասատրյանն ասաց, որ կենսաթոշակային բարեփոխումները երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող բարեփոխումներ են: Լրագրողների դիտարկմանը, որ, ինչպես փաստեց նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության 80 տոկոսը դեմ է համակարգին, Արտեմ Ասատրյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը խնդիր ունի ավելի մանրամասն տեղյակ լինելու համակարգի գործունեության մեխանիզմներին, հիմքերին և նաև բարեփոխումների տրամաբանությանը և դրա պարագայում, կարծում եմ, հասարակության գերակշռող մեծամասնությունը կողմ է լինելու համակարգին: Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրը մանրամասն տեղյակ չլինելն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս