Բաժիններ՝

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն վերջնագիր է ներկայացրել Ղրիմում ուկրաինական զինված ուժերին՝ մինչև մարտի 4-ի ժամը 5-ը (Երևանի ժամանակով՝ 7:00) Ղրիմի իշխանություններին հանձնվելու համար: Այս տեղեկությունը BBC-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում հաստատել է Ղրիմի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:

«Ես  հաստատում եմ այդ տեղեկությունը: Ես խոսել եմ ուկրաինական նավատորմի սպաների հետ: Նրաց հետ տախտակամածում էր գտնվում փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն, ով ներկայացրեց այդ վերջնագիրը»,- ասել է նա:

Վերջնագրի համաձայն՝ ուկրաինական զինուժին առաջարկվում է կամ անցնել Ղրիմի իշխանության ենթակայության տակ, կամ վայր դնել զենքերը, կամ լքել տարածքը: Հակառակ դեպքում՝ ռուս զինվորականները սպառնացել են գրոհել: Միաժամանակ Սելեզնյովը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս