Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 55

Անցած շաբաթ հրապարակվեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործողությունների ծրագիրը, կամ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քարտեզը: Բացառությամբ Հայաստանի կառավարության ու իշխանության տեսակետը ներկայացնող գործիչների, գրեթե բոլորը ահազանգում են, որ բացի քաղաքական վտանգներից, Մաքսային միությանն անդամակցությունը հանգեցնելու է նաև տնտեսական ու սոցիալական բացասական հետևանքների: Կառավարությունը փորձում է փարատել այդ մտահոգությունները և ինչպես միշտ, այդ փորձերը, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվում: Կառավարության տեսակետը պաշտպանողներից մեկն էլ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն է:

Տեսանյութեր

Լրահոս