Բաժիններ՝

Մոխրոտիկի դդմե ձիակառքը

Որքան էլ զարմանալի թվա, համարվում է, որ դդումի հայրենիքը Հարավային և Կենտրոնական Ամերիկան է։ Այս հրաշալի բանջարապտուղը կարողացել է իր արժանի տեղը զբաղեցնել Գինեսի ռեկորդների գրքում և մի քանի հեքիաթներում։ ԱՄՆ Նյու Ռիչմոնդ քաղաքի ֆերմեր Քրի Սթիվենսին հաջողվել է աճեցնել 821,2 կգ զանգված ունեցող դդում, և սույն փաստը գրանցվել է՝ որպես համաշխարհային ռեկորդ (Guinness Word Records):

Արդյո՞ք դդումից պատրաստված կառքը նպաստեց, որպեսզի համեստ Մոխրոտիկը գրավի արքայազնի սիրտը. այս հարցը դեռ իր վերջնական պատասխանը չի ստացել: Սակայն, այնուամենայնիվ, 20-րդ դարի վերջերին երեք գիտնականներ արժանացել են Նոբելյան մրցանակի մի հետազոտության համար, որի հետ անուղղակի ձևով կապված է նաև դդումը։

Գիտնականներն ապացուցել են, որ ազոտի օքսիդն (NO) ամրացնում է սրտամկանը։ Իսկ ի՞նչ կապ ունի դդումը: Պարզվում է, որ դդումի սերմի մեջ պարունակվում է ամինաթթու արգինին, որը խթանում է ազոտի օքսիդի առաջացումն օրգանիզմում։ Իհարկե, բնականաբար, առաջանում է հարց. իսկ արդյո՞ք այլ սննդամթերքներում արգինին չի պարունակվում։ Իհա՛րկե պարունակվում է, պարզապես 100 գրամ դդմի մաքրած սերմում այդ ամինաթթվի քանակը մի փոքր ավելի շատ է, քան մարդու օրգանիզմի 1-օրյա պահանջարկը (մոտ 6 մգ):

Արգինինը դասվում է մարդու օրգանիզմում պայմանականորեն չգոյացող ամինաթթուների շարքին. դրա գոյացման համար պետք է ուտել դդում կամ այլ համապատասխան մթերք, որը կնպաստի արգինինի գոյացմանը։

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս