Բաժիններ՝

«Տավարաբուծության զարգացման» ծրագրից տուժածներին ընդառաջ

«Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրից» տուժած հայ ֆերմերները նամակով դիմել են ՀՀ նախագահին և Գյուղատնտեսության նախարարին՝ ծրագրի շրջանակներում Եվրոպայից ներկրվող երինջների դիմաց վճարների ժամկետները երկարաձգելու համար: 168.am-ը նախկինում գրել էր, որ երինջների մեծ մասը, տեղի պայմաններին չադապտացվելով, անկել է, սակայն անկախ դրանից, ֆերմերները պետք է 4 տարում վճարեին նրանց արժեքը՝ 10%, 20%, 30%, 40% չափով:

Վերջերս կայացած գյուղատնտեսական էքսպոյի ժամանակ ֆերմերները Սերժ Սարգսյանին կրկին ներկայացրել են խնդիրը ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրի շրջանակներում կիրացվեն արտերկրից բերված երինջների հորթերը և միայն դրանցից հետո կրկին ներկրում կիրականացվի: Ներկայումս հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է ֆերմերային տնտեսություններում թանկարժեք կենդանիների կորուստն ու իրավիճակը:
Նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կենդանիների համար վճարման ժամկետը 4 տարուց կերակարաձգվի մինչև 6 տարի:

«Ծրագրով, չգիտես թե ինչ կերպ, հաշվարկված է, որ 4 տարում երինջների տված արտադրանքով կարելի է մարել պարտքը, բայց եթե վերցնենք կաթի ամենաբարձր գինն ու կենդանիներին պահելու համար ամենացածր ինքնարժեքը, մեկ է, ոչ մի կերպ հնարավոր չէ այդ գումարը փակել: Արդյունքում ֆերմերը սնանկ է դառնում»,- մեզ հետ զրույցում ասաց ֆերմերներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս