Բաժիններ՝

Համասեռամոլ աբեղա՝ Մայր Աթոռո՞ւմ (տեսանյութ)

««Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անօրինական գործունեությունների դեմ, որի շրջանակներում ՄԵԼ-ի կողմից բացահայտվել են տարաբնույթ աղանդավորական կառույցներ, այդ թվում նաև հակաքրիստոնեական:
ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալում նաև «Երևանի Նազարեթ եկեղեցի» անունը կրող աղանդավորական կառույցը, որը շատերի նման ևս գրանված չէ ՀՀ-ում:

Այդ աղանդի ղեկավարն է ոմն Թոմ Մարտիրոսյանը: Այս աղանդը իրեն համարում է ավետարանական հավատքի, սակայն այն ևս խարիզմատիկ եկեղեցիների շարքի է պատկանում:

ՄԵԼ-ին հասած տեղեկություններով՝ այս աղանդի ղեկավարը լուրջ կապեր ունի տարբեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ:

ՄԵԼ-ը խնդրանքով, հորդորով դիմում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կանխվի նմանատիպ կառույցների մուտքը մեր երկիր»,- այս մասին տեղեկանում ենք «Միացյալ երիտասարդական լիգայի» կայքէջից:

Ի դեպ, «Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը պատրաստում է վավերագրական կինոնկար ԱՂԱՆԴ անվանումով, որը լինելու է աղանդների գործունեության մասին:

«ՄԵԼ» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ասուլիսում, մանրամասնելով նոր աղանդի հետ կապված նորությունները, նշել է. «Թոմ Մարտիրոսյանը, չունենալով հոգևորականի մասնագիտություն, հանդիսանում է այդ աղանդավորական շարժման հոգևոր հովիվ: Աղանդը ունի հարյուրից ավելի հետևորդներ: Նրանք հավաքվում են Դավթաշենում, սեփական տան մեջ: Թոմ Մարտիրոսյանը ղեկավարած աղանդը «Կյանքի խոսք» աղանդի ճյուղերից է: Թոմը էլեկտրիկ է և շոու բիզնեսի հայտնիների համերգներին է մասնակցում»:

Սևակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ է ներկայացրել Մայր Աթոռում աշխատող Հայր Հակոբ աբեղա Գրիգորյանի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ նա համագործակցում է «Դոդ» մականունով հայտնի ոստիկանի հետ:

Այնուհետև պատմեց. «Հայր Հակոբը նաև համասեռամոլ է, մենք ունենք նկարներ, որտեղ նա տղայի է կերակրում: Նա գումարներ է վերցնում քաղաքացիներից ու չի վերադարձնում: Մի աղջիկ դիմեց մեզ, ումից չորս հարյուր դոլարին համարժեք դրամ է վերցրել՝ ԱՄՆ-ից համակարգիչ բերելու համար, բայց ոչ համակարգիչ է ստացել, ոչ էլ գումարը: Մեկ ուրիշ անձ մեզ դիմել է, ով Հայր Հակոբին մեղադրում է մանկապղծության մեջ: Նա ինձ խնդրեց, ասաց, որ եղբոր համար գումար ուղարկեմ, դրանից հետո նա ինձ համար դարձավ անհասանելի ու գումարը չի վերադարձնում: Ասում է, թե վեցերորդ վարչությունը պոչիս է նստած, դրա համար չեմ կարող խոսել հեռախոսով: Նա ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ աղանդների դեմ պայքարողներին դեմ էր գրում: Իր մորաքույրը հիսունական է, նաև էլ է ժամանակին եղել այդ աղանդի անդամ: Նման հոգևորականները վարկաբեկում են մեր եկեղեցու անունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի
Տեսանյութը՝ henaran.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս