«Հիմա հըլը ընդդիմության վիլլաները նայեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի». Մհեր Սեդրակյան

Ազգային ժողովը այսօր հավանության արժանացրեց Իշխան Զաքարյանի թեկնածությունը՝ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Բարձր տրամադրությամբ քվեարկության էր եկել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչեցվող հարցադրումներին, թե որտեղի՞ց Իշխան Զաքարյանին նման հարստություն, նման շքեղ առանձնատուն, Մհեր Սեդրակյանն այսպես արձագանքեց. «Հիմա հըլը ընդդիմության վիլլաները նայեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի… Բոլորինն էլ նայեք, տեսեք ինչեր ունեն»: Իսկ թե ում նկատի ուներ, նա այդպես էլ չասաց` անպատասխան թողնելով լրագրողների  հարցադրումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս