Միջադեպ ԱԺ-ում. Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Շամշյանը լեզվակռվի են բռնվել (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած Վերահսկիչ պալատի նախագահի ընտություններն աղմուկով անցան: Փոքր միջադեպ արձանագրվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի և լուսանկարիչ Գագիկ Շամշյանի միջև: Մարդաշատ նախասրահում Գ. Շամշյանը հորդորեց իր կողքով անցնող Հ. Բագրատյանին չհրել իրեն, ինչը հունից հանեց պատգամավորին։ Հ. Բագրատյանը պահանջեց ֆոտոլրագրողից իր հետ «Դուք»-ով խոսել։ «Դու ինձ հետ դու-ով մի խոսիր»,- բարկացավ Հրանտ Բագրատյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ փորձեց իրավիճակը մեղմել՝ Հրանտ Բագրատյանին տանելով այն կողմ: Բայց ՀԱԿ պատգամավորի զայրույթը մեծ էր ու վերջինս շարունակում էր ընդվզել: Գագիկ Շամշյանն էլ ասաց. «Նկարում եմ, եկել ա բրդում ա, ոչ մեկ չբրդեց, մենակ ինքը բրդեց»: Բագրատյանն էլ բղավեց. «Ասում եմ ձենդ կտրի…»: «Դու ձենդ կտրի, բա խի՞ ես բրդում»,- հակադարձեց ֆոտոլրագրողը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս