Բաժիններ՝

Աբովյանում քաղաքային բաց շուկա է գործում

Վերջերս Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվել է քաղաքային շուկա:

Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսն ազատ են անցուդարձի համար, մինչդեռ մեկ ամիս առաջ այնտեղ եռում էր փողոցային առևտուրը: Վիճակահանության արդյունքում՝ վաճառողներն իրենց մշտական տեղերն ունեցան շուկայում: Շուկայում վաճառասեղանի համար վարձավճար չի գործում, սակայն վաճառողներն իրենց մթերքը երեկոյան պահելու համար վճարում են ամսական 5000 դրամ:

«Լավ է՝ դրսից կտրվեցինք, փողոցում, ոտքի տակ վաճառելը ճիշտ չէ: Էստեղ հարմար է, բայց ցուրտ է, երկու կողմերն էլ բաց են՝ ձմռանը չենք կարողանա աշխատել»,- ասում են վաճառողները:

 168.am-ի հարցին՝ փողոցո՞ւմ է ձեռնտու վաճառելը, թե՞ շուկայում, վաճառողները պատասխանեցին, որ գումարի առումով փողոցում է հարմար, քանի որ անցորդները շատ են, իսկ շուկան այդքան շատ այցելու չունի:
Աբովյան քաղաքում փողոցային առևտուրը շատ ակտիվ է, հաճախ այլ համայնքներից գյուղացիներն իրենց գյուղամթերքն են վաճառում այստեղ: Քաղաքը նախկինում ունեցել է մի քանի շուկա, որոնց տարածքները, սակայն, վաղուց սեփականաշնորհվել են և այլևս չեն շահագործվում: Այդ նախկին շուկաների շրջակայքում նույնպես տարիներ ի վեր փողացային վաճառք է իրականացվում:

Կարդացեք նաև

Abovyan-shuka (2)

««Հարմար-անհարմարի» հարց չկա, փորձում ենք գոյատևել: Եթե «Կինոյի շենքի» շուկան բացվեր՝ այնտեղ կկանգնեինք, բայց վաճառել են, մասնավոր է հիմա»,- ասում են արդեն նախկին շուկայի տարածքում կանգնող  վաճառողները:
Նշենք, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանը նույնպես շուկայի կարիք ունի, և քաղաքապետը խոստացել է լուծել այդ հարցը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս