Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի արդյունքում ոստիկանություն բերման էին ենթարկվե 38 անձիք: Նրանցից 20-ը ձերբակալվել էր, ավելի ուշ կալանավերվել էր նրանցից 14-ը: Նրանց մի մասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս մասին՝ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձերբակալված 6 անձիք ազատ էին արձակվել:
«ՀՀ բենզինի շուկայում լայնամասշտաբ ստուգումներ սկսվել են 2011 թ-ին, ու եթե հանմեմատենք ներկա դրության հետ, ապա սարերի տարբերություն է, թեև դեռ աշխատելու տեղ կա: 2011-ին գրեթե զանգվածաբար նույն հորից լցված բենզին էր վաճառվում տարբեր տեսակների անվան տակ: Հիմա շատ հազվադեպ է հանդիպում, որ նույն հորից լցված բենզինն այդպես վաճառվի»
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.05-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 4 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ապա բետոնե պատնեշի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, եւ դա սկզբունքային դիրքորոշում է:
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Անդրանիկ Ի.-ին:
Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաք նախաձեռնելուց կամ դրան միանալուց առաջ մտածեք, որ այդ զենքով յուրաքանչյուրին կարող են սպանել այլ հայտնի կամ անհայտ անձիք: Այսինքն՝ անհայտ անձանց կդատապարտեն, հայտնիներին՝ ստորագրությամբ կազատեն, կաշառատուներին՝ փողով կազատեն:
Մասնավորապես, տուգանքները կկազմեն 3 հազ. ռուբլի, ինչպես նաեւ արգելվում է մեքենաների երթեւեկությունը Սոչիում հունվարի 7 –ից մինչեւ մարտի 21 –ը ` բացառությամբ Սոչիի մունիցիպալ կառույցներում գրանցված տրանսպորտային միջոցների:
Նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում:
Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսն ազատ են անցուդարձի համար, մինչդեռ մեկ ամիս առաջ այնտեղ եռում էր փողոցային առևտուրը: Վիճակահանության արդյունքում՝ վաճառողներն իրենց մշտական տեղերն ունեցան շուկայում: Շուկայում վաճառասեղանի համար վարձավճար չի գործում, սակայն վաճառողներն իրենց մթերքը երեկոյան պահելու համար վճարում են ամսական 5000 դրամ:
Այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի մասին, հիշեցրել է, որ ԱԺ դահլիճում ընդամենը մի քանի ամիս առաջ բուռն քննարկվում էր 2012թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, իսկ այսօր տոնայնության փոփոխություն կա։
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարակերտ-Դալարիկ գծահատվածում գնացքի վագոներ են շրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, Կապանում ներկա գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը:
Այս բլեֆը անշուշտ ունի իր շաժառիթային տրամաբանությունը: Որոշ ուղենշային իմաստ փոխանցելուց բացի` հարյուրամյակի սեմին Անկարայի ձեռնարկելիք քայլերին, Դավութօղլուի այս ուշագրավ հայտարարությունը իր մեջ պարփակում է դիտարկելի այլ կետեր ևս:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ:
Բանակում ջրծաղիկից մահվան դեպքի գործով նոյեմբերի 27-ի դատական նիստին կհրավիրվի երկրի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Արարատում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը վարչական լծակներ է կիրառել, ինչի արդյունքում էլ ՀՀ թեկնածուն հաղթել է:
Սյունիքի մարզը լիովին չի օգտագործում գյուղատնտեսության, զբոսաշրջության և վերամշակման մրցունակ ռեսուրսները, որոնք կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, եկամուտներ և բարձրացնել հարկային վճարումները ազգային բյուջե:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով:
Նոյեմբերի 12-13-ին` առավելապես արևելյան շրջաններում, 16-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում Նախախորհրդարանն անցկացրեց հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով:
Մոտ 40 րոպե անց, խորհրդակցության ավարտից հետո, ոստիկանության բաժնի պետը հերթապահ ոստիկանին հրահանգել է ներս հրավիրել Լևոն Զուրաբյանին, բայց վերջինս այնտեղ չի եղել` ոչ ոստիկանության բաժնի տարածքում, ոչ էլ շրջակայքում:
Պարզվել է, որ նշված անձինք են 1981 թ. ծնված Կարեն Օ.-ն, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1974 թ. ծնված Արթուր Պ.-ն և նրա եղբայրը` 1976 թ. ծնված Արա Պ.-ն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին:
Արդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։
Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:
Նոյեմբերի 7-ին Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փոխըմբռնման հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Ֆրանսիայում (և ոչ միայն) այսօր նշում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (11.11.1918):
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մինչև 2020 թվականը մեծ աճ չի գրանցվի Ադրբեջանում գազի արդյունահանման և դեպի Եվրոպա այն փոխադրելու գործընթացներում: