Բաժիններ՝

Ավելորդ քաշը և հոգեբանությունը

Հոգեբանական պատճառները հաճախ առաջ են բերում քաշի ավելացում և խոչընդոտում են նիհարելու ընթացքին:

Ավելորդ քաշը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիր է: Ուստի նման խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել պրոֆեսիոնալ հոգեբանին: Ի՞նչն է պատճառը, որ մենք ավելորդ կիլոգրամներ ենք ձեռք բերում: Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ ունենում են մի շարք պատճառներ, որոնցից ամենագլխավորներն են՝

  • Հոգատարություն սեփական առողջության նկատմամբ,
  • Արտաքին տեսքը բարելավելու ցանկություն

Նա, ում քաշն ավելացել է, կարող է առողջության հետ կապված խնդիրներ ունենալ: Այդ խնդիրներից են հենաշարժողական, սրտանոթային համակարգերը, շաքարախտի ի հայտ գալը և այլ առողջական խնդիրներ: Գեր մարդիկ կարող են հոգեբանական բարդույթներ չունենալ արտաքինի հետ կապված, սակայն առողջական խնդիրները կարող են ստիպել քաշն իջեցնելու որոշում կայացնել:

Մարդկանց երկրորդ կատեգորիան ձգտում է ազատվել ավելորդ քաշից՝ ֆիզիկական արտաքինը բարելավելու համար: Նրանք, ովքեր ցանկանում են քաշը բերել նորմային, ապա պետք է՝

Կարդացեք նաև

  • Հետևեն սննդակարգին
  • Ժամանակ հատկացնեն ֆիզիկական վարժություններն
  • Հետևեն հոգեկան վիճակին

Այս խորհուրդները շատ պարզ են թվում, սակայն գործնականում նիհարելը դառնում է բարդ խնդիր: Ոչ պակաս խնդիր է, երբ նիհարելուց հետո նորից նույն կիլոգրամները վերադառնում են: Նման դեպքում գործ ունենք հոգեբանական խնդիրների հետ:

Հոգեբանական գործոննոր, որոնք խանգարում են նիհարելուն

Ավելորդ քաշից ազատվելու համար կարևոր է ոչ միայն  շատացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այլև  նվազեցնել սննդի կալորիականությունը: Պետք է հաշվի առնել այն հոգեբանական պատճառները, որոնք նպաստել են  չափից շատ ուտելու սովորությանը:

Այդ հոգեբանական գործոններն են՝

Սննդային կարծրատիպեր

Շատ ընտանիքներում գոյություն ունի սննդի պաշտամունք: Ճարպոտ, տապակած և բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելը, սերն ամենօրյա խնջույքների նկատմամբ ձևավորում է գերսնվելու կախվածություն: Սննդային կարծրատիպ է համարվում օրը 1-2 անգամ  «տեղը տեղին» սնվելը: Այդ ռեժիմով աշխատելիս` օրգանիզմը սովորում է ավելորդ կիլոգրամները պահեստում կուտակելուն:

Օրվա ռեժիմը

Հեռուստացույցի առաջ սնվելը թույլ չի տալիս օրգանիզմին՝ այրել սննդի հետ ստացված կալորիաները  և քաշը նորմային համապատասխան պահելը: Անհրաժեշտ է սովորություն դարձնել մաքուր օդում զբոսնելը, ֆիզիկական վարժություններ կատարելը, և պետք է փոխել կենսակերպը:

Սթրեսի պատճառով գերսնվելը

Գեր մարդկանցից շատ-շատերը հակված են սթրեսը հաղթահարել սննդով: Սիրելի սնունդն ուտելը անջատում է ուղեղը սթրեսից և խնդիրներից, սակայն ավելորդ կիլոգրամները պահեստավորվում են:

Ինքնագնահատականի խնդիրները

Անբավարարվածության  բարդույթը և այն զգացողությունը, որ դու վատն ես ուրիշներից, «չկարողացար», «չհասար», «չես կարող  ինչ-որ բան փոխել»՝ հագնեցնում է նրան, որ ավելորդ քաշի դեմ պայքարելն ավելացնում է նոր կիլոգրամներ: Նիհարելու համար պետք է առաջինը սիրես ինքդ քեզ, ընդունես թերություններդ և գտնես առավելություններդ: Եթե չի ստացվում ինքնուրույն վերլուծել սեփական բարդույթները, ապա կարելի է դիմել հոգեբանին:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս