Բաժիններ՝

Խնձորի քացախի բուժիչ և գեղեցկացնող հատկությունները

Խնձորի քացախը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Դարերով կուտակված փորձը հուշում է մեզ, որ առավել բուժիչ հատկություն ունի ամբողջական պտուղներից, այլ ոչ թե խնձրի կեղևից և միջուկից ստացված քացախը։ Կարևոր է իմանալ, որ քացախը, ի վերջո, խնձորի խմորված հյութ է (տես` «168 Ժամ», 2013թ.)։ Բնական խնձորի քացախի «ամրությունը» 4-5 տոկոս է, իսկ սինթետիկ քացախինը` 9 տոկոս, բնական քացախի գինն ավելի բարձր է` 2-3 անգամ։

Ժողովրդական դեղատոմսեր
Արդյո՞ք խնձորի քացախն ունի նիհարեցնող հատկություն։ Կան մասնագետներ, որոնք կարծում են, որ քացախը տրոհում է ճարպերը, սակայն այդ կարծիքը չի հենվում ստույգ տվյալների վրա։ Միանշանակ ապացուցված է, որ քացախն ունի միզամուղ հատկություն, ինչի շնորհիվ իրոք կարող է նկատվել քաշի իջեցում։ Ինչևէ, մի շարք հեղինակավոր բուսաբույժներ և սննդաբաններ խորհուրդ են տալիս օրը 2-3 անգամ խմել 200 մլ ջրում լուծված 1-2 թ/գ խնձորի քացախ, ուտելուց կես ժամ առաջ։ Հասկանալի է, որ նման սննդակարգը միանշանակ նվազեցնում է ուտելու պահանջը, սակայն ոչ թե` քացախի, այլ` ջրի պատճառով։

Զգուշացում։ Ցանկացած տեսակի մրգից (հատապտղից) ստացված քացախը հակացուցված է խմել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսաբորբի սրացման, սուր և քրոնիկ հեպատիտների, նեֆրիտի, նևրոզի դեպքում։ Պետք է սահմանափակել քացախի չափաբաժինը ցիստիտի դեպքում։ Շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում համեմել քացախով բանջարեղենային աղցանները և ապուրները։
Խորհուրդ չի տրվում օգտագործել քացախը մեծ քանակությամբ օսլա պարունակող մթերքների հետ։

Քացախը և ալկոհոլը. Խնջույքից 1 ժամ առաջ խմեք 1 թ/գ խնձորի քացախի և 1 ճ/գ մեղրի խառնուրդը` 200 մլ նախապես եռացրած գոլ ջրի հետ։ Գնարբուկի դեպքում 1 ճ/գ քացախը լուծեք 200 մլ սառը ջրում, խմեք փոքր կումերով։
Հիպերտոնիա. 200 մլ գոլ ջրում լուծեք 2-ական թ/գ մեղր և խնձորի քացախ, խմեք օրը 2-3 անգամ, ուտելու ընթացքում` փոքր կումերով։

Կարդացեք նաև

  • Քնելուց առաջ կատարեք մերսում քացախով` ոտնաթաթից մինչև ծնկները։

Լակտացիան խթանող. Օրը 2 անգամ խմեք վերոգրյալ լուծույթը, ուտելուց 1 ժամ հետո։ Ավելացրեք 5-10 կաթիլ դեղնենու ոգեթուրմ (տես «168 Ժամ», 26.09.2013թ.), ինչն օգտակար կլինի և կերակրող մայրերին, և երեխային։
Ոտնաթաթի ոսկրի գերաճ. Խառնեք 200 մլ սկիպիդար, 40 մլ խնձորի քացախ, հավի 2 թարմ ձու։ Օրը 2-3 անգամ դրեք թրջոց 2-3 ժամ տևողությամբ։

  • Խառնեք 100 գ խոզի աղացած ճարպ, մեկ ձու (կճեպով), 100 մլ խնձորի քացախ, 20 օր թրմեք մութ տեղում, պարբերաբար խառնեք փայտե գդալով։ Քնելուց առաջ տաքացրեք ոտնաթաթը տաք ջրում, քառատակ թանզիֆը թրջեք քսուքի մեջ և ամրացրեք ոտնաթաթի ցավոտ մասին, ծածկեք տաք լաթով (բրդյա գուլպա հագեք)։ Առավոտյան քսուքը հանեք գոլ ջրով, կատարեք 5-10 օր։

Ռադիկուլիտ. Տրորեք, փոշիացրեք 40 գ խունկ, լուծեք ոչ մեծ քանակությամբ եռջրի մեջ, կարելի է կատարել գործողությունը թույլ կրակի վրա։ Տաք լուծույթի մեջ (40-50 C) լցրեք 50 մլ խնձորի քացախ, խառնեք։ Դրեք թրջոց` բրդյա լաթով կամ ոչխարի բրդով, վիրակապեք։ Կատարեք քնելուց առաջ` ամեն օր, մինչև ցավերն անցնեն։
Ցավեր և ուռուցք ծնկային հոդերում. 50 գ ծովի աղը տաքացրեք մինչև 40-50C, խառնեք խնձորի քացախ և մեկ հատ մեծ սոխ (աղացած)։ Համասեռ խառնուրդը լցրեք լաթե պարկիկի մեջ, դրեք հիվանդ հոդի վրա, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, կապեք բրդյա լաթով։ Կատարեք քնելուց առաջ, օգնում է նաև ռադիկուլիտի և օստեոխոնդրոզի դեպքում։
Կոտրվածքներ. Խառնեք խնձորի քացախ և եղևինի յուղ (3։1), դրեք թրջոց, ամրացրեք։ Փորձված միջոց է։
Հոդերի ոլորում, նևրալգիկ ցավեր. Տրորեք 1 մեծ սխտոր (5-6 ատամիկ), լցրեք 400 մլ քացախի և 100 մլ օղու խառնուրդի մեջ, կիպ փակեք տարան, 15 օր թրմեք մութ, հով տեղում, հաճախակի թափահարեք, քամեք, ավելացրեք 1 թ/գ նիվենու յուղ։
Թունավորում. Այս դեղատոմսն առաջին հայացքից զարմանք է առաջացնում։ Բաժակի մեջ լցրեք 200 մլ եռջուր, 5-10 րոպե խառնեք սամիթի (կամ) մաղադանոսի տերևիկով, երբ ջերմաստիճանը հասնի 40-50 C-ի` ջրի մեջ լուծեք 1 ճ/գ մեղր և 1 թ/գ խնձորի քացախ։
Խմեք 200-ական մլ` նախաճաշից և քնելուց առաջ։

Լուծույթն ունի նաև քնաբեր հատկություն և որոշ դեպքերում հանգստացնում է գլխացավը։
Ոտնաթաթի սնկային հիվանդություն. Բամբակե խծուծը թրջեք քացախի մեջ, ներմերսեք վնասված մասերին, կատարեք օրը 2-3 անգամ։ Բուժումը կարող է երկարատև լինել։
Միջատների խայթոց. Մշակեք վերքը քացախով։ Խայթոցներից պաշտպանվելու համար մարմնին քսեք խնձորի քացախի ջրային լուծույթ (1։2)։
Զկրտոց. Խմեք մի քանի կում թույլ քացախաջուր (մեկ քառորդ թ/գ, 100 մլ ջուր)։
Կապտուկներ. Կերակրի աղը լուծեք խնձորի քացախի մեջ (1։2)։ Թրջեք բամբակե խծուծը, դրեք վնասված տեղի վրա, ծածկեք թաղանթով, վիրակապեք։ Կատարեք օրը 1-2 անգամ, մինչև լավանալը։
Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք եղևինի յուղ և խնձորի քացախ (1։1)։ Փոքր չափաքանակներով (1-2 կաթիլ) ներմերսեք որովայնին (պորտից ներքև)։ Կատարեք 50-ական շրջանաձև շարժում. սկզբից` աջ ձեռքով, ժամացույցի սլաքի ուղղությամբ, հետո` ձախ ձեռքով` հակառակ ուղղությամբ։ Բուժիչ ազդեցությունն ավելի ուժեղ կլինի, եթե ներմերսեք լուծույթը նաև շեքին (ոտքերի միացման հատվածը)։
Ազդեցիկ, փորձված, վստահելի միջոց է։

Խնձորի քացախն արագացնում է եղևինի բուժիչ ներգործությունը։ Եղևինը կելտական օրացույցի 2-րդ ծառատեսակն է` համապատասխանում է 02.01-11.01 և 05.07-14.07 ծնվածների ժամանակահատվածներին և անմիջապես հաջորդում է խնձորենուն (տե՛ս, Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.)։

Խնձորի քացախի գեղեցկացնող հատկությունները
Գլխամաշկի թեփոտում. Գոլացրեք խնձորի քացախը և անմիջապես ներմերսեք մազարմատներին, ծածկեք թաղանթով, գլուխը կապեք սրբիչով։ Մեկ ժամից լվացեք գլուխը և մազերը, մինչև համոզվեք, որ քացախի հետքեր չեն մնացել։

Մազաթափություն. Խնձորի քացախը լուծեք ջրի մեջ (1։1)։ 1 լիտր լուծույթը եփեք թույլ կրակի վրա, երբ եռա` լցրեք եղինջի 50 գ չորացրած, մանրացրած տերև, եփեք ևս 5 րոպե, 1 ժամ թրմեք, քամեք։ Ամեն օր երեկոյան լվացեք գլուխն այդ լուծույթով, առանց օճառի (օճառահեղուկի)։
Շարունակեք 10 օր։

Ճարպոտ մաշկ, կորյակներ. 1 թ/գ խնձորի քացախը լուծեք 1 լ ջրում, պահեք սառնարանում։ Լվացեք դեմքը տաք ջրով և օճառով, որից հետո շփեք քացախաջրով։ Կատարեք ամեն օր` առավոտյան և երեկոյան, շարունակեք 30-45 օր։

  • Հարեք 1 ձվի դեղնուց, ավելացրեք 1-ական թ/գ խնձորի քացախ և մեղր։ Քսեք մաքուր դեմքին, 15 րոպեից լվացեք տաք ջրով։ Կատարեք շաբաթական 1 անգամ, շարունակեք 2 ամիս։
  • Խառնեք 2-ական թ/գ սոխի հյութ և խնձորի քացախ, դրեք թրջոց մաքուր դեմքի վրա, 15 րոպեից սրբեք դեմքը և լվացեք գոլ հանքային ջրով (լավ է «Արզնի» ջուրը)։ Պաշտպանում է արտաքին ոչ բարենպաստ ազդեցություններից` արևի ճառագայթներ, քամի, սառը օդ։

Հակաալերգիկ. Գոլացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, ավելացրեք 100 մլ խնձորի քացախ, 2 թ/գ դեղնենու ոգեթուրմ, 10 կաթիլ նարդոսի եթերային յուղ։ Մշակեք դեմքն առավոտյան և երեկոյան, շարունակեք` ըստ անհրաժեշտության։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս