Դատարանից փախուստի դիմած ամբաստանյալին հայտնաբերել են «Սուրմալու»-ի մոտակայքից

Դատարանից փախուստի դիմած ամբաստանյալին հայտնաբերել են  «Սուրմալու»-ի մոտակայքից

Հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանից փախել էր ամբաստանյալը, ում քննչական մեկուսարանից տեղափոխել էին դատարան: Փախուստի դիմած ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է մի շարք գողություններ կատաևրելու մեջ:

ՀՀ ոստիկանությունից քիչ առաջ տեղեկացրին, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սերոբ Մ.-ին, որը նույն բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոցը` կալանք:
Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2015-07-16
Hasmik  Poxosyan0
«Հասարակությունն ընկալում է միայն այն, ինչ տեսնում է աչքով և լսում ականջով»
«168 Ժամը» զրուցել է ՀՀ ամենաերկարակյաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ