Բաժիններ՝

Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը քիչ էր մնացել հասներ ծեծկռտուքի (տեսանյութ)

Այսօր, հոկտեմբերի 25-ին, Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է Վահագն Չախալյանին: վրացական կայքերից մեկի փոխանցմամբ՝ եկեղեցու բակում հավաքված էին մարդիկ, որոնց թվում էր նաև Վահագն Չախալյանը: Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է. «Ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տվել Չախալյանին, նախագահը քայլերն ուղղել է դեպի նա: Թիկնապահները շրջապատել են Սաակաշվիլիին, սակայն նա ձեռքով բացել է ճանապարհը և մոտեցել է հավաքվածներին: Սաակաշվիլին ձեռքով բարևել է Չախալյանին և նրանք զրույցի են բռնվել:

Չախալյանը ներկայացրել է Սաակաշվիլիին  իր բողոքները: Նա խոսել է Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման և անմխիթար վիճակի մասին, ինչու է դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվել, «ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը… Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», – ասել է նա:

Չախալյանի անվերջ հնչող հարցերին Սաակաշվիլին ընդհատել է հետևյալ խոսքերով. «Դու ինձ պետք է լսես, դու, կրիմինալ»:

Այնուհետև Չախալյանն ասել է, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո Սաակաշվիլին նրան սեպարատիստ է անվանել:

«Ես սեպարատիստ չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես սեպարատիստ», – պատասխանել է Չախալյանը:

«Այնուհետև Միխեիլ Սաակաշվիլին սկսել է խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին և որ այդ ամենը նա չի գնահատում, որ սեպարատիստ է: Այստեղ զրույցը բորբոքվել է: Չախալյանի կողմնակիցները սկսել են գոռալ «Ծադի Միշա» (Գնա Միշա), և միայն մի ձայն էր հնչում «Միշա գաումարջոս» (կեցցես Միշա): Երբ ոստիկանները և ընկերները Չախալյանին հեռացրին, Սաակաշվիլին նրա հետևից վազում էր և երկուստեք վիրավորանքներ էին հնչեցնում: Նախագահը մինչև կենտրոնական փողոց հետևում էր Չախալյանին»,- գրում է sknews.ge-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս