Բաժիններ՝

Մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը` տեխնոլոգիական հայության տոնը

Հոկտեմբերի 4-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Բացման խոսքով հանդես եկան Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,  «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Կալուգին Սերգեյը, «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը:

Ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում:

ԴիջիԹեք 2013 ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական և ամերիկյան 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսն այս տարի ներկայանում է առավել մեծ ծավալով և նոր ձևաչափով: Առաջին հարկում ինժեներական ոլորտը ներկայացնում են շուրջ 30 ընկերություններ և կազմակերպություններ, ինչպիսիք են «10x Էնջիներինգ», «Անի–Տեստ», «Բիթլիս-ՄԵՆ», «Ինովեյթիվ Սոլյուշնս», «Ինտեգրատոր», Գիտության եւ Տեխնիկայի Թանգարան, «Մուշ-Թեքնոլոջիս», «Նաիրի-Թեք», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Օլիմպ Էնջիներինգ», «Պեգաս Լոջիք», «Փրոջեկտ Ինտեգրեշն» և այլն:

digitec5

Կարդացեք նաև

digitec4

Երկրորդ հարկում առանձնացված են ծրագրային և համացանցային լուծումները, հեռահաղորդակցության, կրթության ոլորտները, սիստեմային ինտեգրատորները և սարքավորումների մատակարարները, որոնցից են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ», «Սատիս», «Ինստիգեյթ Մոբայլ», «Ինստիգեյթ»,  «Օրանժ Արմենիա», «ԼանԱր Սերվիս», «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս», «Մայքրոսոֆթ», «Մոնիթիս Ջի-Էֆ-Այ» և այլ կազմակերպություններ:

Երրորդ հարկում տեղակայված են նորաստեղծ ընկերությունները, աշխատանքի տոնավաճառ բաժինը, «ԴիջիԼայֆ» սեմինարների սրահները, գործարար հանդիպումների սրահը:

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.

  • ԴիջիԼայֆ սեմինարներ -Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում,  այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առևտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանությունը, նրա ծագումը, պատմությունը և ի՞նչու կիրառել այն»   և այլն:
  • Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ– Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Աշխատանքի առաջարկներով հանդես կգան «ԱրմենՏել», «Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.», «Յուքոմ», «Հայկական ծրագրեր», «Օրանժ Արմենիա» և այլն:
  • ArmRobotics– կցուցադրվեն անօդաչու թռչող սարքեր
  • Open Game Contest – կցուցադրվեն «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման մրցույթում հայտարարագրված խաղերը:

digitec4

digitec6

ԴիջիԹեքին կից այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև ԱրմԹեք համաժողովը, որին աջակցում է «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը` ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանն նպաստելու, միջազգային գործարար կապեր և ներդրումներ խթանելու նպատակով:

Ուշագրավ է, որ ԴիջիԹեքի հովանավորներն այս տարի արտասահմանում գործող, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ են։ Ցուցահանդեսի պլատինե հովանավորը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունն է՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է միջազգային «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.» ծրագրավորման ընկերությունը։ Հովանավորներից է նաև հեռահաղորդակցության ոլորտում արբանյակային տեխնոլոգիաներ արտադրող ռուսական «Սատիս» ընկերությունը։

«ԴիջիԹեք-ն ավանդույթներ ունեցող տեխնոլոգիական ցուցահանդես է: Այն սպասված միջոցառում է և կարելի է ասել՝ տոն է տեխնոլոգիական հայության համար: ԴիջիԹեքի միջոցով մարդիկ տեսնում են, որ Հայաստանում կա հեռանկար և իրենց ապագան կապում են սեփական երկրի հետ։ Սա ռազմավարական առումով ԴիջիԹեք-ի ամենակարևոր գործառույթն է», – նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Հայաստանում գործում են բազմաթիվ նորաստեղծ ՏՏ ընկերություններ, որոնք ունեն բավականին հետաքրքիր և նորարար տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ: Այս տարի ևս նրանք հանդես կգան տաղավարների միասնական շարքով և «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց լուծումները և հաստատելու գործարար կապեր պոտենցիալ գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ», նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն: «Քանի որ Դիջիթեքը նպաստում է գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, «Ի-Դի-Էմ-Սի»-ն նաև կտրամադրի հատուկ տարածք բիզնեսը-բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների համար, որտեղ մասնակից ընկերությունները կկարողանան գործնական քննարկումներ ծավալել գործընկերների հետ»:

9-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է այցելուների թվի աճ` ավելի քան 25.000 այցելու` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:

«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս