Բաժիններ՝

Սուրճի բաժակը սովորության համաձայն շրջել եք, բայց ձեր կողքին գուշակ չկա՞: Սխալվու՛մ եք

Սուրճի բաժակը սովորության համաձայն շրջել եք, բայց ձեր կողքին գուշակ չկա՞:
Սխալվու՛մ եք:
Արդեն կա՛ հենց Ձեր հեռախոսում՝ պլանշետային սարքում:

Հոկտեմբերի 4-ից 6-ին «ԴիջիԹեք էքսպո 2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսում կներկայացվի նորարար ու հետաքրքիր լուծումներով առանձնացող «Բախտի բաժակ» բջջային հավելվածը:

Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:

Bajak 1«Բախտի բաժակ» հավելվածից օգտվելու համար այն պետք է ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, միայն մեկ անգամ գրանցվել համակարգում, և երկար ճանապարհ անցնելու ու գուշակների մոտ գնալու կարիք այլևս չի լինի:

Պետք է լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված երեք դիրքով և լուսանկարները դարձյալ բջջային հավելվածի միջոցով ուղարկել «Բախտի բաժակի» գուշակներին:

Նախքան ուղարկելը հնարավորություն կա հավելվածում ներկայացվող ցանկից ընտրել գուշակին:

bajak 2Նկարներն ուղարկելուց հետո գուշակի կողմից պատվիրատուն կստանա 4 նիշանոց թիվ: Թիվն ուղարկելով հաղորդագրության մեջ նշված կարճ համարին՝ կուղարկի գուշակության պատվեր, պատվիրատուն որպես պատասխան կստանա իր պատվիրած գուշակությունը:

Յուրաքանչյուր պատվերի գինը կուղարկվի հաղորդագրությամբ: Այն գանձվում է բջջային հեռախոսահամարից` գուշակից ստացված 4 նիշը համապատասխան համարին ուղարկելու դեպքում:

Եթե նկարների որակը բավարար չէ գուշակության համար, ապա պատվիրատուն կստանա հաղորդագրություն այդ մասին, և կարող է նորից լուսանկարել ու գուշակության նոր պատվեր ուղարկել: Այս փուլում գումար չի գանձվում:

bajak 3Գուշակներն իրական մարդիկ են, բոլոր գուշակությունները` անհատական են:

Գուշակների ծառայություններից օգտվողների տվյալների գաղտնիությունըերաշխավորվածէ:

Գուշակների անվան ներքո սուրճի բաժակի վրա գրված թիվը գուշակությունների քանակն է: Կարելի է 1-5 բալային համակարգով գնահատել գուշակներին՝ սեղմելով յուրաքանչյուր գուշակի անվան դիմաց գտնվող սուրճի հատիկներին:

bajak4Հավելվածը կարելի է ներբեռնել այս QR կոդի միջոցով. եթե ունեք Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոս, պահեք այս կոդի վրա հեռախոսի տեսախցիկը՝ QR կոդ կարդացող հավելվածի միջոցով ներբեռնեք «Բախտի բաժակ»-ը:

Այն մարդիկ, ովքեր ունեն գուշակելու բացառիկ ունակություն, ևս կարող են գրանցվել համակարգում՝ այցելելով www.fortunecup.am  :


Հեղինակների
մասին

 «Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակը լրագրող Սեդա Մուրադյանն է: Հավելվածի գաղափարն իրականացվել է ձեռնարկատեր Արա Յաղջյանի և «Նիկիտա Մոբայլ» ընկերության հետ համագործակցությամբ:

Հավելվածի անվանման և գաղափարի հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ և միջազգային օրենսդրությամբ և պատկանում են Ս. Մուրադյանին և Ա. Յաղջյանին:

Հավելվածը ծրագրավորել է xTech ընկերությունը 2013 թ.-ին:

«ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-ից 6-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս