Ձմերուկի դոշաբ` ժողովրդական դեղատոմսեր կանանց համար

Բուժիչ նամակներ

Դոշաբը պատրաստում են ձմերուկի թարմ հյութից. Եփում են թույլ կրակի վրա և պարբերաբար հեռացնում են վրայի քափը` մինչև հյութի ծավալը նվազի 5-6 անգամ։ Դոշաբը պատրաստ է, երբ դրա կաթիլը չի տարհոսում։ Ձմերուկի դոշաբը լցնում են ապակե տարայի մեջ, իսկ կափարիչի փոխարեն օգտագործում են մաքուր լաթ։ Պահում են հով, չոր տեղում։
Վերջերս «168 Ժամ»-ում անդարդարձել ենք ձմերուկի դոշաբի օգտակար հատկությունների մասին։ Այս համարում կծանոթանանք, թե ինչպես կարելի է կիրառել դոշաբը կանացի հիվանդությունների դեպքում։
Սալպինգիտ (ֆալոպյան խողովակի բորբոքում). Փոշիացրեք անիսոնի սերմը, խառնեք ձմերուկի դոշաբի հետ (1։5)։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Միզապարկի բորբոքում, ցիստիտ. Մանրացրեք ռեհանի չորացրած տերևը, խառնեք ձմերուկի դոշաբի հետ (1։3)։ 4 ճ/գ հումքը եփեք թույլ կրակի վրա, 500 մլ ջրում, մինչև մնա հեղուկի կեսը (250 մլ), քամեք։ Խմեք 120-ական մլ` նախաճաշից առաջ և նախքան քնելը։ Շարունակեք 3 ամիս, առանց ընդմիջումների։

  • Խառնեք ձմերուկի դոշաբ, գլուխ սոխի և խնձորի թարմ հյութեր (1։1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ 10-15 րոպեից հասցրեք չափաբաժինը մինչև 2 ճ/գ-ի (ավելացրեք 1-ական թ/գ-ով)։

Միզուղիների բորբոքում. 1 թ/գ ջղախոտ մեծի (եզան լեզու) տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1 ճ/գ ձմերուկի դոշաբ։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, միաժամանակ կերեք կեսական թ/գ ջղախոտի սերմ։
Սուսանակ (հոնորեա). Հավանգով փոշիացրեք 300 գ ընկույզի միջուկ, խառնեք 50 գ սամիթի փոշիացրած սերմի, 100 գ շոգեխաշած և տրորած սխտորի, 1 կգ ձմերուկի դոշաբի հետ։
Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 2 ժամ հետո։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Դաշտանի պարբերության ընդհատում (սակավություն). Փոշիացրեք մաղադանոսի սերմը։ 300 մլ ջրի մեջ լուծեք 3 գ սերմի փոշի և 6 ճ/գ ձմերուկի դոշաբ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, անկախ ուտելուց, 4-ական ժամ ընդմիջումներով։

Կարդացեք նաև

Ադնեկսիտ (ներարգանդային բորբոքումներ), ուռուցքներ. Խոշոր աղացած ալյուրը խառնեք 2-ական ճ/գ ձմերուկի դոշաբի և խնձորի քացախի հետ։ Խմորից ձևավորված լոշիկը դրեք որովայնի վրա` պորտից ներքև, կապեք բրդյա կտորով։ Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ փոխեք լոշիկը։ Ուռուցքի դեպքում ալյուրին խառնեք եղինջի փոշիացրած սերմ (1։1)։
Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ չորացրած տատրակի տերև, երիցուկի և վաղենակի ծաղիկներ, իշառվույտի և ոսկեհազարուկի խոտեր։ 2 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք, լուծեք 50 գ ձմերուկի դոշաբ։ Խմեք 70-ական մլ` օրը 6-7 անգամ, ուտելուց կես ժամ առաջ և 1,5 ժամ հետո։ Շարունակեք 1-2 ամիս, խորհրդակցեք բժշկի հետ։ Թուրմն ունի արյունը մաքրող հատկություն։

Կանացի անպտղություն
Օրտիլիան (Orthilia secunda). ռուսական անվանումն է` «Боровая матка», ունի կիրառության մեծ ոլորտ` հատկապես կանացի հիվանդությունների դեպքում։
Օրտիլիան բուժում է կանացի անպտղությունը, ընդ որում, այնպիսի դեպքերում, երբ նախապես ապարդյուն են եղել բազմաթիվ այլ բուժման եղանակները։ Օգտագործվում են բույսից պատրաստված ջրային թուրմը կամ ոգեթուրմը։ Թուրմը խմում են, նաև կիրառում ներլվացումների համար։

Օրտիլիան պարունակում է կանացի հորմոնների բուսական նմանակը հանդիսացող ֆիտոհորմոններ, ինչի շնորհիվ կարգավորվում է կնոջ օրգանիզմի հորմոնալ ֆոնը։ Կա կարծիք, որ եթե կինն ունի մայրանալու ցանկություն, ապա պետք է մեկ ամիս խմել օրտիլիայի թուրմ. 1 ճ/գ օրտիլիայի խոտը 2 ժամ թրմեք եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` մեղրով։ Կարելի է խմել նաև ուտելուց մեկ ժամ հետո։
Օրտիլիան լայն կիրառում ունի ժողովրդական բժշկությունում, 2003թ. ընդգրկվել է ՌԴ դեղաբանական ցանկում։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Օրտիլիայի պատրաստուկներն օգտագործեք միայն բժիշկ-գինեկոլոգի գիտությամբ և վերահսկողությամբ։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս