Հաղարջ սևը` որպես դեղամիջոց

Բուժիչ նամակներ

Հաղարջ սևի տերևը և բողբոջը օգտակար նյութերի պարունկությամբ քիչ են զիջում պտղին` մինչև` 0,7 տոկոս եթերային յուղեր, ֆլավոններ (կվերցետին և կեմպֆերոլ), դաբաղանյութեր, C վիտամին և ռուտին, օրգանական թթուներ, ֆերմենտ էմուլսին, հանքային աղեր, բարդ օրգանական նյութեր, մանրէասպան ֆիտոնցիդներ և այլն։
Բողբոջը մթերեք վաղ գարնանը, տերևը` նախքան պտղի հասունանալը, չորացրեք 35-40 C ջերմաստիճանում։

Տերևն ունի քրտնամուղ և միզամուղ հատկություններ, խթանում է մակերիկամների աշխատանքը, հեռացնում է օրգանիզմից միզաթթուն և պուրին պարունակող միացությունները։ Լայնորեն կիրառվում է վիտամինային թեյերի, թթուների և մարինադների, ոգելից և այլ ըմպելիքների պատրաստման համար։

Գինի. Խաղողի գինի պատրաստելիս (չոր «Արենի») հումքի մեջ ավելացրեք 0,5 տոկոսի չափով հաղարջ սևի տերև։ Խմեք 25-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։

Կարդացեք նաև

Ավիշի շրջանառությունը խթանող. Հայտնի է, որ մարդու օրգանիզմում արյունը կազմում է մոտ 4-5 տոկոս, իսկ ավիշը` 2-3 տոկոս։ Հաղարջ սևի տերևի թուրմը խթանում է ավիշի հոսքը վերջույթներից դեպի վեր. 2 ճ/գ թարմ հումքը (1 թ/գ չոր) թրմեք 10-15 րոպե 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 4-5 անգամ։
Ոտնաթաթի ոսկորի գերաճ. Խառնեք հաղարջ սևի և գետնամորու տերևներ, մատիտեղ թռչնի խոտ (2։2։1)։ 1 ճ/գ հումքը 60 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ օրը 4 անգամ։ Շարունակեք 1-2 ամիս։ Պահպանեք չափաբաժինը։

Երեկոյան կատարեք ոտնաթաթի լոգանք խատուտիկի խոտի եփուկով (2 ճ/գ, 1 լ եռջուր, 15 րոպե)։ Քնելուց առաջ քսեք արջի յուղ։
Վիտամինային թեյեր. Խառնեք արոսենի կարմիրի պտուղ, եղինջի և հաղարջ սևի տերևներ (2։2։3)։

1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։ Օգտակար է մազաթափության դեպքում։

  • Խառնեք հավասար քանակությամբ կեչու, հաղարջ սևի, հապալաս սևի տերևներ։ 1 թ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ նախաճաշից և ընթրիքից առաջ։ Ունի ուժերը վերականգնող ազդեցություն։
  • Խառնեք մասուրի պտուղ և հաղարջ սևի տերև (1։1)։ 2 ճ/գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք, 4 ժամ թրմեք, քամեք թանզիֆով։ Խմեք 50-ական մլ օրը 5 անգամ։ Հաղարջ սևի տերևը կարելի է փոխարինել նույն քանակի պտղով։

Օգտակար վիտամինային ըմպելիք տղամարդկանց համար. Խառնեք հաղարջ սևի չորացրած պտուղ և մանրացրած տերև, 3 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ օրը 4 անգամ մեղրի հետ։

Haxarj (1)

Միզաքարային հիվանդություն` պիելոնեֆրիտ, ցիստիտ. Խառնեք հաղարջ սևի բողբոջ և տերև (1։4)։ 5 ճ/գ թարմ (կամ 3 ճ/գ չոր) հումքը 1 ժամ թրմեք 1 լ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։ Օգտակար է նաև այտուցների, մրսածության, հոդատապի, ռևմատիզմի դեպքում։ Շարունակեք 14 օր, կրկնեք 7 օրից։
Դիաթեզ. Մանրացրած տերևը 15 րոպե եփեք 3 լ ջրի մեջ, խառնեք լոգանքի ջրին, լողացրեք երեխային։ Օգտակար է նաև ռախիտի դեպքում։
Շաքարային դիաբետ. Մթերեք հաղարջենի սևի մատղաշ ճյուղեր, մանր կտրատեք, չորացրեք։ 2 ճ/գ հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 3 շաբաթ, ընդմիջեք 10 օր, կրկնեք մի քանի անգամ` ըստ անհրաժեշտության։

Հելմինտոզ. Խառնեք վարունգի, հաղարջ սևի, խնձորի և գրեյպֆրուտի հյութեր (2։2։1։1)։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր։
Ջերմիջեցնող. Խառնեք 1-ական ճ/գ մասուրի, ազնվամորու, հաղարջ սևի պտուղներ, 15 րոպե թրմեք 300 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հիպերտոնիա. 100 գ չորացրած պտուղը թրմեք սառը ջրի մեջ, կերեք 50-ական գ օրը 2 անգամ։
Լյարդի և լեղապարկի հիվանդություններ. Խառնեք հավասար քանակությամբ հաղարջ սևի պտուղներ և մեղր։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք մի քանի ամիս։
Դիսբակտերիոզ. Հաղարջ սևի թարմ պտուղը ճնշում է աղիներում նեխում առաջացնող բակտերիաների աճը։

  • Չորացրած պտղի եփուկը ճնշում է Պրոտեի մանրէների աճը։
  • Կոկային ֆլորայի աճը կանխարգելում են հաղարջ սևի հյութը և չորացրած պտղի եփուկը։

Էնտերոկոլիտ, լուծ. Խմեք 50-ական մլ հաղարջ սևի հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Եփուկ. 20 գ չորացրած պտուղը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 15 րոպե եփեք։ Խմեք 1-ական ճ/գ օրը 4 անգամ։
Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ, 12-մատնյա աղու, ստամոքսի խոց. Խմեք 30-ական մլ հաղարջ սևի հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս