Բաժիններ՝

Սև ձմերուկը վաճառվել է 6100 դոլարով

Այն քաղաքներում, որտեղ ձմերուկը հազվադեպ է հանդիպում, այն համարվում է բավական թանկարժեք բանջարեղեն: Հենց այդ պատճառով էլ վերջերս մոտ 8 կգ կշռող ձմերուկը դարձել է աշխարհում ամենաթանկը: Ձմերուկը աճեցվել է Ճապոնիայում: Դենսյուկե տեսակի ձմերուկներն ունեն սև գույն և աճում են միայն Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկկաիդո  կղզում: Այս տարի առաջին բերքահավաքի ընթացքում  դենսյուկե տեսակի ձմերուկներից աճել է միայն 25 հատ: Այս ձմերուկներն ունեն բացառիկ քաղցրություն, անհամեմատ ծանր են, իսկ կեղևը շատ ամուր է: Այս 25 դենսյուկեներից ամենամեծը կշռել է մոտ 11 կգ քաշ և վաճառվել է 5,950 դոլարով : Սակայն 8 կգ ծանրություն ունեցող ձմերուկը համարվել է տարվա լավագույնը և աճուրդում վաճառվել է 6.100 դոլարով: Այդպիսով այն դարձել է ոչ միայն Ճապոնիայի, այլև աշխարհի՝ երբևէ ամենաթանկ վաճառված ձմերուկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս