Բաժիններ՝

Ամենահարուստ սպորտսմենուհիների ցանկը

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ սպորտսմենուհիների ցանկը: Առաջին հորիզոնականում ազգությամբ ռուս թենիսիտուհին Մարիա Շարապովան է. վերջինիս եկամուտը, ամսագիրի գնահատմամբ՝ կազմել է 29 մլն դոլար: Ուշագրավ է, որ այդ գումարի գերակշիռ մասը՝ 23 միլիոնը, Շարապովան վաստակել է հովանավորչական պայմանագրերի միջոցով: Վերջերս երիտասարդ թենիսիստուհուն պայմանագիր է առաջարկել այնպիսի հայտնի ընկերություն, ինչպիսին է  Porsche-ն:

«Forbes» ամսագրի ցանկում երկրորդը ամերիկացի թենիսիտուհի Սերենա Ուիլյամսն է: Վերջինիս եկամուտը ամսագրի կողմից գնահատվել է 20.5 մլն դոլար, որից մրցանակային են 8.5 մլն դոլարը, իսկ 12 մլն-ը հովանավորչական պայմանագրերից են: Սերենա Ուիլիամսը Nike, Wilson, Gatorade, OPI ապրանքանիշների գովազդային դեմքն է. իր կարիերայի ընթացքում նա մրցանակային 47 մնկլ դոլար է վաստակել. սա կանացի թենիսի պատմության մեջ ամենաբարձր արդյունքն է:

ճապոնացի թենիսիստուհի Լի Նան 18.2 մլն դոլար է վաստակել, որից 3.2 միլիոնը մրցանակային են, իսկ 15 մլն դոլարը՝ հովանավորչական պայմանագրերից: Այս մարզիկով հետաքրքրված են Samsung և Mercedes-Benz  ապրանքանիշերը:

Li-Na-460x307

Կարդացեք նաև

Ամսագրի ցանկում չորրորդը արմատներվ Բելոռուսից թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն է: Նրա եկամուտը կազմել է 15.7 մլն դոլար: Այժմ թենիսիստուհին գովազդում է Citizen Watch, Six Star Pro Nutrition, American Express, InstaForex, Nike, Wilson, ինչպես նաև Red Bull բրենդերի ապրանքները:

viktoriya-azarenko1-460x258

Ամսագրի ցանկի 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է ավտոարշավորդ Դանիկա Պատրիկը: Նրա եկամուտը կազմել է 15 մլն դոլար: Նրա գլխավոր հովանավորներն են Chevrolet, Tissot, Coca-Cola ապրանքանիշերը և ևս 15 այլ բրենդեր:

danika-patrik1-460x307

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս