Ստեղծվել է հայերեն առցանց բառարան

Ստեղծվել է հայերեն առցանց բառարան

Ստեղծվել է հայերեն առցանց բառարան՝ Bararanonline-ը` http://bararanonline.com: Այս մասին 168.am-ը տեղեկանում է ARMSCOOP գիտական ցանցից:

Bararanonline-ը հայերեն բացատրական, հոմանիշների և հայ-ռուսերեն օնլայն բառարան է, այս պահին այն իր մեջ ընդգրկում է հետևյալ գրքերը

•           Է.Բ. Աղայանի` Արդի հայերենի բացատրական բառարան,

•           Ա.Մ. Սուքիասյանի` Հայոց լեզվի հոմանիշների բառարան,

•           Ե.Հ. Գալստյանի` Հայ-ռուսերեն բառարան

Շուտով կավելացվեն նաև բառերի հայերեն-անգլերեն թարգմանությունները:

Բառարանը կազմվել է` օգտվելով գրքերի նկարված էջերից(համակարգչի միջոցով), ուստի` հնարավոր են որոշ սխալներ: Թեև այն ստեղծողների խոսքով, մեծ քանակությամբ ուղղումներ են կատարվել համակարգչային ծրագրի օգնությամբ, սակայն դեռևս առկա են որոշ անճշտություններ, և մի որոշ ժամանակ կպահանջվի բոլորն ուղղելու համար:

Նշենք, որ միաժամանակ, օգտագործողը` սխալ նկատելու դեպքում կարող է հայտնել դրա մասին ծրագրի հեղինակներին, ինչը գործընթացն ավելի արագ և դյուրին կդարձնի, ինչպես նաև հնարավոր է ուղղում կատարել, որը կհրապարակվի ստուգումից հետո միայն:

Առաջիկայում աշխատանքներ են տարվելու հետևյալ ուղղություններով՝

•           ռուսերեն-հայերեն  և անգլերեն-հայերեն բառարանների ավելացում(այսպիսով՝ նպատակն է ստեղծել հայերեն-ռուսերեն-անգլերեն բոլոր ուղղություններով բառարան)

•           ուղղագրության ստուգում(այսինքն՝ հնարավոր կլինի ստուգել հնարավոր ուղղագրական տառասխալները, ինպես օր. Դ-Տ-Թ, Բ-Պ-Փ,  Գ-Կ-Ք, Է-Ե, Մ-Ն և այլն)

•           ավելի “խելացի” որոնում, այսինքն՝ հոլովված կամ բառի հոգնակիի որոնման դեպքում(եթե այն ընդգրկված չի եղել բառարանում) միանգամից ցույց կտրվի ուղիղ ձևը, օր. եթե փնտրվում է “գրելիս” բառը, ապա ցույց կտրվի՝ “գրել”:

•           կայքի առավել հարմար տարբերակ՝ բջջային հեռախոսներից օգտվելու համար:

•           ֆորում-ի ավելացում, հայոց լեզվին ու գրականությանն առնչվող հարցերի քննարկման և պարզաբանման համար

•           մի քանի անավարտ մասեր կան, որ պետք է վերջացնել կամ բարելավել

Կայքն ավելի օգտակար և օգտագործման համար ավելի հարմարավետ դարձնելու համար առաջարկությունների, ինչպես նաև հարցերի դեպքում կարող եք գրել info@bararanonline.com էլ-հասցեին: Ծրագրի հեղինակներն ասում են, որ սիրով կպատասխանենք բոլոր նամակներին:

Գովազդ
BANNER 300x250
Լրահոս
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2014-10-30
Manvel Sargsyan
Մանվել Սարգսյան. «Սա շարժում չէ, սա կուսակցական միջոցառում է»
«Ինտրիգը սահմանադրական չի, ուրեմն մարդկանց մտքում հակասահմանադրական ինչ-ինչ տեխնոլոգիաներ են մշակվում, դրա համար էլ չեն ասում: Սա անընդունելի է: Ինտրիգն ի՞նչ է: Ինտրիգն առևտուրն է: Դրա համար էլ շատերը փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: Կան մարդիկ, ովքեր ընդունում են` այո՛, թող ինտրիգով լինի, մարդկանց ուզածով լինի: Նրանց համար միևնույն է: Բայց կան քաղաքացիներ, որոնց համար միևնույն չէ. նրանք ուզում են տեսնել` ինչ որակի ուժեր վաղը կարող են հայտնվել պետական կառավարման համակարգում, որովհետև տեսնում են թշնամական մոտեցումը, հայհոյանքները, պիտակավորումները: Մարդիկ ասում են` էս ի՞նչ է, սա գեբելսյան մոտեցում է: Եթե նրանք պետական կառավարման լծակներ ձեռք բերեն, իրենց որակը փոխվելո՞ւ է: Չի փոխվելու»,- ասում է Մանվել Սարգսյանը: