Բաժիններ՝

Անօդաչու թռչող սարքերը կարող են տեսնել բոլոր ցանկացողները

Մայիսի 25-ին, ժամը 11:00-ին, Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը, որին կմասնացի 5 թիմ, ովքեր կներկայացնեն իրենց նախագծած սարքերը: Բացի այդ մրցույթի ընթացքում այցելուներն ականատես կլինեն նաև թռչող սարքերի օդային մարտի, որը կներկայացվի Ավիամոդելային սպորտի ազգային ասոցիացիայի կողմից:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց «Արմռոբոտիքս» մենեջեր Մարիամ Նահապետյանը՝  անօդաչու թռչող սարքերը կարող են տեսնել բոլոր ցանկացողները, սակայն դրա համար նախապես պետք է գրանցել մինչև մայիսի 23-ը, ժամը` 18:00-ը:

Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ կոնտակտներով` հեռ.` 010 548881, բջջ.` 091 248881/82, էլ.փոստ` [email protected], [email protected]:

Մ. Նահապետյանի տեղեկացմամբ, մրցութի հաղթողները կստանան դրամական պարգևներ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, որը 2008թ.-ից սկսած կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ ԱրմՌոբոտիքսը, որի նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ռոբոտաշինությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս