Սա ՀՀ զինվորի սպանություն է, Լյուքս Ստեփանյանի սպանությունը չէ

«Ծնողի համար միևնույնն է՝ ով է մեղավոր»,- անդրադառալով բանակում մահացած զինվոր Լյուքս Ստեփանանի դեպքին՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով ևս մասնակցում էր Կառավարության առջև կազմակերպված ակցիային: Սաֆարյանը նշեց նաև. «Ծնողն իր երեխային հանձնել է Պաշտպանության նախարարին՝ երկու տարի ժամկետով: Եվ նախարարը ցանկացած երեխայի համար պետք է դողա այնպես, ինչպես կդողար իր սեփական երեխայի համար: Կառավարության անդամ եք, նախարար ունեք, վարչապետ՝ լուծե’ք խնդիրները, բացահայտե’ք»:

Ինչ վերաբերում է նրան, որ զոհված զինվորի ծնողները ցանկացել են դին Երևան բերել, Ս. Սաֆարյանի գնահատմամբ՝ «ադեկվատ քաղաքացու բողոք էր, սիմվոլիկ քայլ, թե՝ ես ձեզ կենդանի տղա եմ տվել, կենդանի տղա եմ ուզում, իսկ սպանվածը ձերն է, ձեր կառավարությանն է»:

Անդրադառնալով ՊՆ խոսնակի հայտարարությանը, թե դիակը Երևան տեղափելը «լրիվ կազմակերպված է», Ստյոպա Սաֆարյանը նկատեց. «Եթե հասարակությունն էլ պնդի, որ Պաշտպանության նախարարությունը դրդել է, որ սպանեն զինվորին, դա ճիշտ կլինի՞: Սա ՀՀ զինվորի սպանություն է, Լյուքս Ստեփանյանի սպանությունը չէ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս