Բաժիններ՝

Մագնեզիումի բժշկական հատկությունները

Մագնեզիումը շատ կարևոր տարր է, քանի որ այն անհրաժեշտ է օրգանիզմի ավելի քան 300 քիմիական ռեակցիաները կարգավորելու համար: Մագնեզիումը մեր օրգանիզմի 4-րդ կարևոր հանքանյութն է, որի 50%-ը պահվում է ոսկորներում: Իսկ մագնեզիումի մնացյալ մասը գտնվում է մարմնի հյուսվածքների բջիջներում և օրգաններում:

Մագնեզիումի միայն 1%-ն է պարունակվում արյան մեջ, սակայն օրգանիզմը ձգտում է, որ նույնիսկ այդքան չնչին քանակությունը պահպանվի արյան մեջ: Մագնեզիումն անհրաժեշտ է մկանային և նյարդային համակարգի ֆունկցիաների և սրտի նորմալ աշխատանքի համար: Այս հանքանյութն ամուր է պահում ոսկորները և նպաստում է իմունային համակարգի առողջությանը: Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, նպաստում է էներգիայի արձակմանը և սինթեզում սպիտակուցը: Մագնեզիումը դրական ազդեցություն է թողնում սրտանոթային հիվանդությունների, բարձր ճնշման և շաքարախտի բուժման վրա:

Մագնեզիում պարունակող սննդամթերքներ

getnanushՄագնեզիում պարունակում են ծովամթերքը, սպանախը, լոլիկը, ճակնդեղի  տերևները, լոբին, կանկարը, քաղցր կարտոֆիլը, հնդկաձավարի ալյուրը, դդմի կորիզները, գետնանուշը, գարին, շոկոլադը, եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը, վարսակի թեփը, կաթը, յոգուրտը, ձուկը: Հիշեցնենք, որ ջուրը նույնպես պարունակում է մագնեզիում:

Կարդացեք նաև

Մագնեզիումի պակասի նախանշանները

Մագնեզիումի պակասի դեպքում ի հայտ են գալիս հետևյալ նախանշանները` մեջքի և վզի շրջանում ցավ, հոգնածություն, անհանգստություն, միգրեն, մկանների թուլություն և սպազմ, ախորժակի բացակայություն, փսխում, սրտխառնոց, անքնություն, սրտի ոչ ռիթմիկ աշխատանք, աղիների թուլություն, մկանների ջղաձգում: Երբ Դուք սթրեսի մեջ եք, օրգանիզմն օգտագործում է մագնեզիումի ողջ պաշարը: եթե Դուք շոկոլադի անհուն պահանջ եք զգում, ապա Ձեզ մոտ նկատվում է մագնեզիումի պակաս: Մագնեզիումի պակասը հասկացվում է նաև շաքարախտի, դեպրեսիայի և կլիմաքսի նշաններից:

Մագնեզիումի բուժիչ հատկությունները

spanaxԲժիշկ մասնագետները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում ընդգրկել մագնեզիումով հարուստ սնունդ: Մագնեզիումն այնպիսի քիմիական տարր է, որն օգնում է, որպեսզի օրգանիզմը կալցիումը հեշտ ներծծի: Մագնեզիումն է նպաստում ատամների և ոսկորների ձևավորմանը և ամրացմանը:

Կանխում է ասթման

Քրոնիկ ասթմայով տառապող հիվանդները կարող են կարգավորել շնչառությունը մագնեզիումի հաբեր ընդունելով, քանի որ մագնեզիումը հանգստացնում է բրոնխների մկանները և կարգավորում շնչառությունը: Մագնեզիումն օգնում է վերացնել նաև խզզոցը և ծանր շնչառությունը:

Ոսկորների առողջություն

Մագնեզիումն ապահովում է ոսկորների խտությունը, դրա պակասից է առաջանում օստեոպորոզը: Մագնեզիումը կարգավորում է կալցիումի, վիտամին D-ի, պղնձի, ցինկի մակարդակն օրգանիզմում: Շատ կարևոր է աճման տարիքում և հետագա տարիներին օգտագործել մագնեզիումով, կալցիումով և վիտամին D-ով հարուստ սնունդ, քանի որ դա կանխում է օստեոպորոզ հիվանդության ի հայտ գալը:

Հղիության ընթացքում

Pravil-noe-pitanie-zalog-zdorov-ya-krasoty-i-dolgoletiyaՄագնեզիումը հղիության համար կարևոր տարրերից մեկն է: Մագնեզիումի նորմալ չափաքանակի ընդունումը կանխում է օստեոպորոզի առաջացման ռիսկը, մեծացնում է ցավի նկատմամբ դիմադրողականության մակարդակը և կարգավորում արյան ճնշումը:

Մագնեզիումի սուլֆատը հիանալի դեղամիջոց է  բարձր ճնշում ունեցող հղիների էկլամպսիկ նոպաները կանխելու համար:

Բուժում է մեջքի ցավը և ջղաձգումները

Մագնեզիումը հիանալի դեղամիջոց է նրանց համար, ովքեր տառապում են մեջքի ցավից. այն հանգստացնում է մեջքի մկանները, երիկամների սթրեսը և ընդհանուր մկանային լարվածությունը: Մագնեզիումն օգնում է, որ կալցիումը ներծծվի օրգանիզմի կողմից, որն էլ իր հերթին՝ բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկորների առողջության վրա: Ոտքերի ջղաձգումները և հոգնածությունը մագնեզիումի պակասի նշաններ են:

Կանխում է սրտի ինֆարկտը

Մագնեզիումի պակասից կարող է սրտի ինֆարկտ առաջանալ: Մագնեզիումը պաշտպանում է սիրտն անկանոն սրտի բախումներից և ամրացնում է սրտի մկանները: Այս հիանալի հանքանյութը հանգստացնում է նյարդերը, կարգավորում մարսողական համակարգը, կանխում ջղաձգումները, փսխելը, փորի շրջանում ցավը, փորկապությունը, փորափքությունը:

Կանխում է փորկապությունը

Մագնեզիումն արագ անց է կացնում փորկապությունը: Մագնեզիումի թուլացնող հատկությունները հանգստացնում են աղիների մկանները, այն ներծծում է ջուրը, որն էլ մարսված սնունդը հեշտ և սահուն է անցկացնում աղիներում:

Կանխում է շաքարախտը

Մագնեզիումը նպաստում է  բարելավելու արյան շաքարի նկատմամբ ինսուլինի ռեակցիան: Շաքարախտ հիվանդությունը պայմանավորված է մագնեզիումի պակասով: Մագնեզիումը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և ապահովում արյան նորմալ ճնշումը: Այն մարդկանց մոտ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, նույնպես նկատվում է մագնեզիումի պակաս: Հիշեցնենք, որ արյան բարձր ճնշումն է առաջ բերում սրտի ինֆարկտ, ուստի սննդակարգում անպայման ներառեք մագնեզիումով հարուստ սննդամթերք:

Բուժում է հոգեկան խանգարումները

Մագնեզիումը բուժում է սթրեսը, անհանգստությունը, գրգռվածությունը, անհարկի հուզումները և ճգնաժամային հոգեկան վիճակը:

Բուժում է միգրենը

Կանանցից շատերին են անհանգստացնում միգրենը և դրա նոպաները, իսկ մագնեզիումն այն հիանալի դեղամիջոցն է, որը թեթևացնում է միգրենը և նվազեցնում նրա կրկնման հաճախականությունը:

Արտադրում է կոլագեն

Մագնեզիումն արտադրում է սպիտակուցներ, որոնք փոխակերպվում են կոլագենի: Կոլագենը հանդիպում է ջլերի, մաշկի և կապանի մեջ: Այն առկա է նաև ոսկորների, աղիների, արյան անոթների, աչքի եղջերաթաղանթի, աճառի և միջողնաշարային դիսկի մեջ:

Ներծծում է հանքանյութերը

Մագնեզիումն օգնում է ներծծել վիտամինները և այնպիսի հանքանյութերը, ինչպիսիք են նատրիումը, կալցիումը, կալիումը և ֆոսֆորը: Հանքանյութերի ներծծումը կատարվում է փոքր աղիներում, իսկ մագնեզիումն էլ դետօքսիկացնում է մեր օրգանիզմի համար վնասակար տոքսինները:

Ակտիվացնում է ֆերմենտները

Մագնեզիումն ավելացնում է էներգիայի արտադրումն օրգանիզմում և ակտիվացնում է ֆերմենտներին, որպեսզի առաջացնեն բջջային էներգիան:

Կարգավորում է միզապարկի ֆունկցիաները

Այն կանայք, ովքեր ունեն միզապարկի խնդիրներ և հաճախ են միզում, կարող են ազատվել այդ խնդիրներից՝ օգտագործելով մագնեզիում: Հաճախակի միզելու խնդիրներն առաջանում են ինֆեկցիաներից, նեֆրիտից, ցիստիտից: Մագնեզիումի կանոնավոր ընդունումը թեթևացնում է վերը նշված խնդիրները:

Չափահասները պետք է օրական ընդունեն մագնեզիումի 250-350մգ չափաքանակ: Քանի որ մագնեզիումը պարունակում է լուծողական բաղադրիչներ, ապա նրա չափից շատ օգտագործումը կնպաստի աղիների թուլացմանը: Այն մարդիկ, ովքեր ունեն երիկամների խնդիրներ, չպետք է մագնեզիում ընդունեն՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս