Բաժիններ՝

Moody International-ը հաստատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության համապատասխանությունը միջազգային ստանդարտներին

Փետրվարին աշխարհահռչակ Moody International աուդիտորի ներկայացուցիչները անցկացրել են «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աուդիտ: Մասնավորապես, մասնագետները ստուգել են կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակը ինչպես գույքային, այնպես էլ անձնական ապահովագրության գծով, վերաապահովագրության բաժինը, ինչպես նաև հայտերի կարգավորման կենտրոնները:
Աուդիտի ընթացքում չի հայտնաբերվել ոչ մի անհամապատասխանություն: Կարևոր է այն փաստը, որ ISO 9001:2008 որակի ստանդարտին համապատասխանելու համար ընկերությունը պետք է զարգանա, անընդհատ բարելավելով որակի համակարգը:

Ավարտական հանդիպման ընթացքում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշեց. «Մենք ստանձնել ենք պատասխանատվություն զարգացնելու Հայաստանի ապահովագրական շուկան, ինչը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, եթե ինքներս զարգանանք շուկայից առաջ: Հենց այդ պատճառով մեզ համար շատ կարևոր են այս ստուգման արդյունքները` Moody-ի բարձրակարգ մասնագետների գնահատականը հաստատել է, որ մեր ընտրած ուղղությունը ճիշտ է: Մեզ մնում է միայն ներդնել ջանքեր նպատակներին հասնելու համար ինչպես ընկերության ներսում, այդպես էլ շուկայում: Ամենակարևոր արդյունքը, որին մենք այսօր հասել ենք, ընկերության հաճախորդների գոհունակությունն է»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Moody International ներկայացուցիչները ժամանել են Հայաստան 2011 թվականի դեկտեմբերին: Առաջին այցի արդյունքը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությանը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանության ISO 9001:2008 սերտիֆիկատի շնոհրհումն էր: «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը միակն է Հայաստանի ապահովագրական շուկայում, որ ունի որակի սերտիֆիկատ:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի» (Ռուսաստան) մեջ:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար):

Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 33՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս