Րաֆֆի Հովհաննիսյանի օպերատորներն է՞լ են ներկա եղել հանդիպմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը մեկնաբանություն է ներկայացրել Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի  հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ։

«Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը»,- ըստ tert.am-ի՝ ասել է Արմեն Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս