Ցմահ դատապարտվածի մահվան վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր

ՀՀ ոստիկանության Երևանի Էրեբունիի բաժնում նախապատրաստվում են նյութեր ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:

Դիտավորյալ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված և արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին` «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Առողջական խնդիրների պատճառով դատապարտյալը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», ապա «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանզի անհրաժեշտություն էր առաջացել շտապ վիրահատության։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն դատապարտյալն ունեցել է լուրջ առողջական խնդիրներ ստամոքսի և աղիների հետ կապված և նախկինում 4 անգամ արդեն վիրահատվել էր։

Տեսանյութեր

Լրահոս