Բաժիններ՝

Թուրքիայում տարեկան հանցանք է գործում մոտ 75.000 անչափահաս

МК-Турция-ի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր տարի Թուրքիայում միջին հաշվով հանցավոր գործունեության մեջ է ներքաշվում 75.000 անչափահաս: Այս մասին են վկայում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUİK) տվյալները:

Դրանք նաև ցույց են տվել, որ վերջին տարիներին Թուրքիայում աճել է հանցավորության տոկոսը, սակայն ամենատագնապահարույցն այն է, որ աճել է անչափահասների կողմից կատարվող հանցանքների քանակը: Տարեկան միջին հաշվով հանցանք է գործում մոտ 75.000 անչափահաս, որոնցից 15.000-ը բնակվում է Էգեյան և Միջերկրական ծովերին հարակից շրջաններում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամսական կտրվածքով Թուրքիայում հանցանք է գործում 6300, իսկ օրական կտրվածքով՝ 210 անչափահաս: Այս ցուցանիշն առավել բարձր է Թուրքիայի արևմտյան շրջաններում, որոնք տնտեսական պլանում առավել զարգացած են, քան՝ կենտրոնական և հատկապես արևելյան շրջանները:

Բացի այդ, անչափահասների կողմից հանցանքներ գործելը շաղկապված է նաև նրանց կրթամակարդակի հետ. որքան բարձր է այն, այնքան ցածր է հանցանք գործելու հավանականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս