Անհրաժեշտ է ավելի շատ թվով մարդկանց մոտիվացնել. Տինգ Չեն

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում: Այն իր բնույթով  առաջին միջազգային կոնֆերանսն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Միջոցառման նպատակն է` աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ հեղինակների շարքերն ազատ հանրագիտարանում:
Առաջին «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը իր շուրջ է համախմբել ավելի քան 100 Wikipedia-ի մասնակիցների եւ այս նախագծով հետաքրքրվողների: Ներկա են հյուրեր նաև Գերմանիայից, Չինաստանից, Հունգարիայից, Վրաստանից եւ այլն: Միջոցառմանը մանակցելու համար Հայաստան է եկել նաեւ 2009-2011Վիքիմեդիա հոգաբարձուների խորհրդի նախագահ Տինգ Չենը:
Ձեզ ենք ներկայացնում 168.am-ի թղթակցի հետ նրա հարցազրույցը:

 
– Նախ սկսենք մեր զրույցը Հայաստանում Վիքի նախագծերի զարգացման մասին խոսելով, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում Վիքի նախագծերի իրավիճակը:

 
– Իրականում Հայաստանում մարդիկ բավական տեղյակ են Վիքի նախագծերի մասին, այստեղ ինչպես եւ շատ այլ երկրներում առավել մեծ ճանաչում ունի Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը: Դեռ տարիներ առաջ շատերը սկսել են մասնակցել այդ աշխատանքներին: Ներկայում շատերն են ցանկանում Վիքիմեդիա համաշխարհային համայնքի մաս կազմել, ինչը կարծում եմ առավել կնպաստի Հայաստանում Վիքի նախագծերի զարգացմանը եւ տարածքմանը:

 
– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Հայաստանում եւ ինչ ուղղությամբ պետք է զարգացնել այդ նախագծերը:

Կարդացեք նաև

 
– Իրականում խնդիրները նույնն են բոլոր վայրերում: Նախեւառաջ անհրաժեշտ է ավելի շատ թվով մարդկանց մոտիվացնել, որպեսզի նրանք մասնակցեն Վիքի տարբեր նախագծերի, քանի որ այս նախագծերը զարգանում են հենց կամավորների շնորհիվ: Կարծում եմ Հայաստանում Վիքիմեդիայի ստեղծումը կնպաստի, որպեսզի այդ աշխատանքները առավել կազմակերպված իրականացվեն: Նման կազմակերպության ստեղծումը կնպաստի նաեւ գումարների հավաքագրվածը, որը կարող է նպաստել Հայաստանում Վիքի նախագծերի աջակցմանը: Կարծում եմ այստեղ շատերն են պատրաստ աջակցել այդ նախագծերի իրականացմանը: Օրինակ՝ այս օրերին ես հանդիպում եմ ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ, նրանք եւս ցանկություն են հայտնել մասնակցել, նրանք մտադիր են  քաջալերել իրենց գիտնականներին եւ հետազոտողներին, որ վերջիններս մաս կազմեն Վիքի նախագծերի իրականացմանը:

 
– Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպես կարելի է մոտիվացնել մարդկանց:

 
-Իրականում չեմ ցանկանա որեւէ խորհուրդ տալ, քանի որ այստեղի մարդիկ իրենքավելի լավ գիտեն այստեղ ապրող մարդկանց: Ես մշտապես ավելի զգուշավոր եմ խորհուրդ տալու հարցում, քանի որ շատ լավ չգիտեմ տեղի հասարակությանը: Մենք այս երկիրը եւ այստեղ ապրող մարդկանց դիտարկում ենք դրսից, մինչդեռ երկրի ներսում ապրող մարդիկ իրենք ավելի լավ գիտեն միմյանց եւ ավելի լավ են ճանաչում: Կարծում եմ, Հայաստանում ապրող մարդիկ  իրենք պետք է գտնեն մարդկանց մոտիվացնելու իրենց ձեւը, քանի որ յուրքանչյուր երկիր տարբեր է եւ յուրահատուկ մոտեցում է պահանջում:

 
– Ինչպիսի՞ տեղ է գրավում Հայաստանը Համաշխարհային Վիքի համայնքում:

 
– Հայաստանը ունի իր տեղը այդ համայնքում, եւ եթե նաեւ Հայաստանը ունենա Վիքիմեդիա եւ միանա մեր Համաշխարհային Վիքիմեդիաների ընտանիքին նրա դերը առավել կմեծանա: Հայաստանը այդ կերպ հնարավորություն կունենա մասնակցելու Համաշխարհային Վիքի հավաքներին: Մենք իրականում մեր հավաքներին ունեցել են մասնակիցներ, եւ տարբեր քննարկումներ ենք ունեցել Հայաստանում Վիքի նախագծերի իրականացման հետ կապված, սակայն այն, որ Հայաստանում շուտով նախատեսվում է  ստեղծել Վիքիմեդիա, դա հնարավորություն կտա տեղական Վիքի հանրությանը իրենց ձայնը ունենալ եւ պաշտոնապես կապ հաստատել մեծ Վիքի համայնքի հետ: Այս ամենը ոչ միայն ուղղակի կնպաստի տեղական Վիքի հանրության գործունեության կազմակերպմանը, այլ նաեւ հնարավորություններ կստեղծի ավելի հեշտ գումարներ ներգրավել Հայասատան՝ նաեւ համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամից:

 

Լուսանկարները՝  KIKI-ի

Տեսանյութեր

Լրահոս